Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին կմասնակցի ավելի քան 1300 պատվիրակ 19 երկրի 77 քաղաքից, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Խաղերը կանցկացվեն փետրվարի 1-7-ը՝ Վայոց ձորի Ջերմուկ քաղաքում։ Մրցումներ կանցկացվեն հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից:
Փետրվարի 1-ին՝ ժամը 18:00-ին, Ջերմուկում տեղի կունենա բացման արարողությունը։ Խաղերի կապակցությամբ փետրվարի 1-ից կսկսի գործել Ջերմուկի ճոպանուղին։ Այն վնասվել էր 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունների արդյունքում և դրանից հետո չէր գործում։
Հունվարի 18-ին Նորավանքում վառվել էր Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի կրակը: Նորավանքի հոգևոր հովիվն օրհնել էր խաղերի մեկնարկը, ապա իր ձեռքի մոմի կրակով բոցավառել ջահը, որը փոխանցվել էր Օլիմպիական խաղերի բրոնզե և արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանին, Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, աշխարհի բացարձակ գավաթակիր Վահագն Դավթյանին, Եվրոպայի և աշխարհի պատանիների չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանին, աշխարհի և Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Էմմա Պողոսյանին։ Նրանք ուղևորվել էին Ջերմուկ։
Համահայկական ձմեռային առաջին խաղերը տեղի էին ունեցել 2014 թվականին՝ Ծաղկաձորում, որոնց մասնակցել էր շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից:
Լիանա Գյուրջյանը արծաթե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Հայ ծանրորդուհի Լիանա Գյուրջյանը արծաթե մեդալ է նվաճել Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։ 87 կգ...