Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը կկայանան փետրվարի 1-7-ը՝ Ջերմուկում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Գերատեսչության տվյալներով՝ Երևանի թիմը մրցաշարին կմասնակցի 6 մարզաձևում՝ հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ և սպորտային պարեր։
Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ թիմերն ակտիվորեն նախապատրաստվում են, որպեսզի խաղերի ընթացքում ապահովեն լավագույն արդյունքներ։
Հունվարի 18-ին Նորավանքում վառվել էր Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի կրակը: Նորավանքի հոգևոր հովիվն օրհնել էր խաղերի մեկնարկը, ապա իր ձեռքի մոմի կրակով բոցավառել ջահը, որը փոխանցվել էր Օլիմպիական խաղերի բրոնզե և արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանին, Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, աշխարհի բացարձակ գավաթակիր Վահագն Դավթյանին, Եվրոպայի և աշխարհի պատանիների չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանին, աշխարհի և Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Էմմա Պողոսյանին։ Նրանք ուղևորվել էին Ջերմուկ։
Դևիդ Բեքհեմը «Փառքի ծառուղում» աստղ կստանա
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը աստղ կստանա «Փառքի ծառուղում», hայտնել է դրա ստեղծողն ու ադմինիստրատորը՝ Հոլիվուդի առևտրի...






































