Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը Հայաստանի պարադահուկավազքի պատմության մեջ առաջին անգամ մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիան։
Մելքոնյանը Նորվեգիայում անցկացվող միջազգային վարկանիշային մրցաշարում գրավել է երրորդ հորիզոնականը։
Ֆեդերացիան տեղեկացնում է, որ Մելքոնյանը հունվարին կմասնակցի Թուրինում կայանալիք XXXII Համաշխարհային ուսանողական ձմեռային մարզական խաղերին, որում հաշմանդամային սպորտն առաջին անգամ է ընդգրկված լինելու։ Փետրվար-մարտ ամիսներին հայ մարզիկը կմասնակցի Նորվեգիայում կայանալիք Պարադահուկավազքի աշխարհի գավաթին և աշխարհի առաջնությանը։
Ըմբիշ Սարգիս Բեգոյանը դարձել է Եվրոպայի Մ20 չեմպիոն
Հայաստանը ներկայացնող ըմբշամարտիկ Սարգսի Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալ նվաճեց Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում,...