Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզում ընթացող Rolex Paris Master շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ, հայտնում է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP Tour) կայքը։
Խաչանովը երկու սեթում 6։2, 6։3 հաշվով հաղթել է բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։ Կիսաեզրափակչում ռուս թենիսիստը կմրցի Ֆրանսիայի ներկայացուցիչ Ուգո Ումբերի հետ։
Հոկտեմբերի 31-ին Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզում անցկացվող «Մասթերս» շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ՝ 7:6 (7:5), 6:4 հաշվով հաղթելով աշխարհի 24-րդ ռակետ, Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Պոպիրինին։
Հոկտեմբերի 26-ին Խաչանովը դուրս էր եկել Վիեննայում ընթացող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մրցաշարի եզրափակիչ, որտեղ պարտվել էր ՄԹ ներկայացուցիչ Ջեք Դրեյփերին։
Հոկտեմբերի 20-ին Խաչանովը դարձել էր Ղազախստանի ATP մրցաշարի հաղթող։ Եզրափակչում նա պարտության էր մատնել Կանադայի ներկայացուցիչ Գաբրիել Դիալոյին։
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը WTA 1000 մրցաշարում հաղթել է Չինաստանի ներկայացուցչին
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթել է կանանց թենիսի Qatar TotalEnergies Open մրցաշարում, որը WTA 1000 շարքի մաս է կազմում։ Նա...