Չինաստանում ավարտված ուշու-քունգֆուի աշխարհի առաջնությունում հայ մարզիկները նվաճել են մեկ ոսկի, երկու արծաթ և երկու բրոնզ, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Հունգար ոճում աշխարհի չեմպիոն է դարձել Արտաշես Ավագյանը, ինչը բացառիկ ձեռքբերում է հայկական ուշուի պատմության 22 տարվա ընթացքում։ Նա նաև արժանացել է արծաթե մեդալի։
Հայաստանի ներկայացուցիչներ Գևորգ Երիցյանը նվաճել է մեկական արծաթ և մեկ բրոնզ, իսկ Սիրանուշ Ավագյանը դարձել բրոնզե մեդալակիր՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Առաջնությունն անցկացվել է օգոստոսի 22-28-ը Չինաստանի Էմեյշան քաղաքում։