Ամմանում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի միչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող երկու ըմբիշ դուրս են եկել եզրափակիչ, հայտնում է ՀՀ Ըմբշամարտի ֆեդերացիան։
«Սուրեն Աղաջանյանն ու Գասպար Տերտերյանը դուրս են եկել Աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ, իսկ Ռուբեն Գևորգյանը զիջել է իրանցի մրցակցին և կպայքարի բրոնզե մեդալի համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Սուրեն Աղաջանյանը եզրափակիչ է հասել՝ անցկացնելով 4 գոտեմարտ, որտեղ հաղթել է ընդհանուր 32:0 հաշվով, որից երկուսն էլ՝ տուշեով։
Ֆեդերացիայի փոխանցմամբ՝ եզրափակիչ է դուրս եկել նաև Վրաստանը ներկայացնող հայազգի ըմբիշ Գոռ Այվազյանը, ով հաղթել է Հայաստանը ներկայացնող Արշակ Գեղամյանին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սուրեն Աղաջանյանն ու Էդիկ Հարությունյանը հաղթել են ադրբեջանցի մրցակիցներին։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ20 հավաքականն ԱԱ-ին մասնակցել էր 9 ըմբիշով և նվաճել մեկ բրոնզե մեդալ։
Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիա» հաղթել է «Փյունիկին»
«Հանրապետական» մարզադաշտում՝ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում, ապրիլի 15-ին «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը 2:0 հաշվով հաղթել է «Փյունիկին», հայտնում...