«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը չորրորդ անգամ հայր է դարձել, հայտնում են «Ուրարտու» ֆուտբոլային ակումբից։
33-ամյա ֆուտբոլիստի և նրա կնոջ՝ Նանայի ընտանիքում լույս աշխարհ է եկել փոքրիկ Մենուա Մելքոն Օզբիլիզը։
Օզբիլիզը 2009-ից հանդես է եկել «Այաքսում»։ 2012 թվականի մայիսի 4-ին Կրասնոդարի «Կուբան»-ը հայտարարեց, որ բանակցություններ է վարում Արաս Օզբիլիզի հետ։ Սակայն տրանսֆերի մասին լուրը պաշտանապես հայտարարվեց միայն օգոստոսի 8-ին, երբ Արասը 4 տարվա պայմանագիր կնքեց։ Կուբանում հաջող մրցաշրջանից հետո Մոսկվայի «Սպարտակ»-ը հետաքրքրվեց Արասով։ 2013 թվականի հուլիսի 26-ին Արասը հինգ տարվա պայմանագիր կնքեց Սպարտակի հետ։ 2016թ․ հունվար ամսին Արաս Օզբիլիզը վարձավճարով տեղափոխվեց Ռայո Վալեկանո, դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, որը երբևէ հանդես է եկել Լա Լիգայում։ 2010 թվականի մայիսի կեսերին Օզբիլիզը հրավեր ստացավ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայից՝ մասնակցելու երիտասարդ հավաքականի հավաքին, 2012-ին հանդես եկավ արդեն Հայաստանի ֆուտբոլի հավաքականում։