Հայաստանն առաջին մեդալն է ապահովել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Երևանում անցկացվող մրցաշարի քառորդ եզրափակչում 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը ժամանակից շուտ հաղթել է ռումինացի Ալեկսանդրյու Բոռլանին։ Հայ մարզիկը երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին, որից հետո ռինգի մրցավարը մրցակցի առողջությունից ելնելով՝ դադարեցրել է մենամարտը։
Հովհաննես Հարությունյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ և առնվազն ապահովել է բրոնզե մեդալ։
Հիշեցնենք, որ Երևանն ընդունել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որը կտևի մինչև մայիսի 2-ը։ «Միկա» մարզահամալիրում մեդալների համար կպայքարեն 30-ից ավել երկրի շուրջ 300 մարզիկներ։
ՀՀ ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը Եվրոպայի առաջնությունների հաղթողներ են
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ։ Այս մասին հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։...