Ֆրանսիական «ՊՍԺ»-ի հարձակվողներ Լիոնել Մեսսին և Կիլիան Մբապեն ռեկորդային նոր նվաճումներով են ավարտել «Նանտի» դեմ խաղը: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Goal-ին:
Մեսսին հասել է ակումբային կարիերայի 1000 արդյունավետ գործողությունների նշագծին՝ Ֆրանսիայի առաջնության խաղում գրավելով «Նանտի» դարպասը: Աշխարհի չեմպիոնը, ընդհանուր առմամբ, 701 գոլ և 299 արդյունավետ փոխանցում է կատարել:
«Նանտի» դեմ խաղն ավարտվել է 4:2 հաշվով՝ հօգուտ փարիզյան ակումբի: Երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում խաղի վերջակետը դրել է ֆրանսիացի Մբապեն։ Նրա համար ճշգրիտ հարվածը պատմական է դարձել: «ՊՍԺ»-ում նա 201 գոլ է խփել՝ դառնալով ակումբի պատմության լավագույն ռմբարկուն։ Նախորդ ռեկորդակիրը ուրուգվացի Էդինսոն Կավանին էր, որը 200 գոլի հեղինակ էր դարձել: