Սենթ Լուիսում տեղի է ունենում Sinquefield Cup շախմատի սուպերմրցաշարը, որում 9-րդ տուրում հայ շախմատի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով խաղաց աշխարհի չեմպիոն, առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
Խաղի 41-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքիի:
Հիմա մրցաշարային աղյուսակը գլխավորում են Դինգ Լիրենը և Նեպոմնյախչին: Արոնյանը 3.5 միավորով վերջին տեղում է:
Հիշեցնենք, որ մրցաշարը կավարտվի օգոստոսի 29-ին: «Սինգֆիլդի գավաթ» -ի հաղթողը կստանա 90 հազար դոլար:
Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Հռոմի Մասթերսի երրորդ փուլ
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Հռոմում ընթացող «Մասթերս»-ի երրորդ փուլ, հայտնում է Sovsport.ru-ն։ Խաչանովը հաղթահարել է...