Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթանակով մեկնարկեցին Եվրոպայի թիմային առաջնություններում:
Տղամարդկանց հավաքականը 3.5-0.5 հաշվով հաղթեց Նորվեգիային: Մեր հավաքականի կազմում հաղթանակներ տոնեցին Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արման Փաշիկյանը, իսկ Հրանտ Մելքումյանը խաղաց ոչ-ոքի: Առաջին տուրում մեր ընտրանու կազմում հանդես չեկավ առաջատար Լևոն Արոնյանը:
Կանանց մրցաշարում մեր թիմը հաղթեց կրկին 3.5-0.5 հաշվով: Հաղթանակներ տոնեցին Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գևորգյանը և Աննա Սարգսյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը խաղաց ոչ-ոքի:
Մեր ընտրանու կազմում կրկին բացակայում էր առաջատար Էլինա Դանիելյանը:
Գոռ Ներսիսյանը նվաճել է անկախ Հայաստանի առաջին մեդալը կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնություններում
Հայաստանի կարատեի հավաքականի ներկայացուցիչ Գոռ Ներսիսյանը -84 կգ քաշային կարգում նվաճել է անկախ Հայաստանի առաջին մեդալը կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնություններում,...