Սերբիայի Զրենյանին քաղաքում տեղի ունեցած մինչև հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ Սուրեն Աղաջանյանը չեմպիոն է դարձել, հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Աղաջանյանը 60 կգ քաշային կարգի եզրափակչում 2 րոպեում 9։0 հաշվով հաղթել է վրացի Գեորգի Կոչալիձեին։
Թիմային պայքարում Հայաստանի հունահռոմեականների Մ23 հավաքականը գրավել է 2-րդ տեղը։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները մարտի 12-ին տարբեր քաշային կարգերում 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ էին նվաճել առաջնությունում։ Առաջնությունն անցկացվել է մարտի 9-ից 15-ը։



































