Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Աշոտ Խաչատրյանը (72 կգ) Սերբիաjում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում 10:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամմեթ Գոչմենին, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Խաչատրյանը նվաճել է քառորդ եզրափակչի ուղեգիր, և կիսաեզրափակիչ փուլի համար պայքարում նրա մրցակիցը կլինի Օլիվեր Պրադան։
Հայ մարզիկները Զրենյանին քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ավելի վաղ 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ էին նվաճել:




































