Հունիսի 23-ին Հայաստանում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնել է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Ցերեկը մայրաքաղաում կանխատեսվում է 27-29, երեկոյան՝ 21-23 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 17-21 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-20 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 22-25 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 15-18 աստիճան։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է 18-21 աստիճան։ Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-23, հովտային շրջաններում՝ 24-27 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-19 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 22-27 աստիճան տաքություն։ Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 23-28 աստիճան, հովտային շրջաններում՝ 27-30 աստիճան։
Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 27-29 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 17-20 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 26-30 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է 14-17, նախալեռնային շրջաններում՝ 16-20, հովտային շրջաններում 23-26 աստիճան։ Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 21 աստիճան տաքություն: