Հունիսի 7-13-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
- Ճամբարակի շենքերից մեկում հունիսի 11-ին գազի պայթյուն է տեղի ունեցել՝ փլուզմամբ: Զոհվել է 6 մարդ, տուժել՝ 11-ը:
Վարչապետն առաջարկել է ստեղծել համակարգող խումբ՝ Վեհարանն ազատելու և կաթողիկոսական նոր ընտրությունների կազմակերպման համար:
- Հունիսի 11-ին՝ կեսգիշերն անց, Ամենայն Հայոց կաթողիկոսն ԱՄԷ-ից վերադարձել է Հայաստան, նրան դիմավորել են իր աջակիցները:
Գարեգին Բ-ն հայտարարել է՝ վարչապետի հայտարարությունները համընդհանուր վրդովմունք են առաջացրել:
- Կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում, 8 անձ է ձերբակալվել, այդ թվում` Արզնիի համայնքապետը:
Ընդդիմադիր խմբակցությունները կրկին սկսել են քննարկել վարչապետի իմփիչմենթի գործընթացը:
- Դատախազությունը միջնորդել է ԱԺ նախագահին՝ ընդդիմադիրներ Սեյրան Օհանյանին ու Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու համար:
Իսրայելը հարվածել է Իրանին, կան զոհեր և վիրավորներ:
- Իրանը պատասխան հարված է հասցրել Իսրայելին։
Հայաստանի արտգործնախարարությունը կոչ է արել անհապաղ դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները։
- Փաշինյանը նշել է, որ Իսրայելի հարձակումն Իրանի վրա հարցականի տակ է դնում տարածաշրջանի «փխրուն կայունությունը»։
Ըմբիշ Հայկ Մանուկյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և հռչակվել Եվրոպայի պատանիների չեմպիոն:
- Հայտնի է դարձել, որ Հայաստանում կկառուցվի 500 մլն դոլար արժողությամբ AI տվյալների կենտրոն:
- Լոս Անջելեսում բողոքի ակցիաներ են, ԱՄՆ նախագահն Ազգային գվարդիան է գործի դրել: