Հունիսի 2-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկը կանխատեսվում է 27-29, երեկոյան՝ 19-21 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 19-23 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 23-27 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է 17-21 աստիճան։ Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-21, հովտային շրջաններում՝ 21-25 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-21 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 23-28 աստիճան տաքություն։ Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 24-28 աստիճան, հովտային շրջաններում՝ 30-33 աստիճան։
Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 29-32 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 16-20 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 29-33 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է 17-21, նախալեռնային շրջաններում՝ 22-26, հովտային շրջաններում 29-32 աստիճան։ Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 27 աստիճան տաքություն: