Հունիսի 1-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկը կանխատեսվում է 30-32, երեկոյան՝ 21-23 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 21-25 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-24 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 25-29 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 20-24 աստիճան։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է 21-25 աստիճան։ Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 22-26, հովտային շրջաններում՝ 26-30 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 19-23 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 25-30 աստիճան տաքություն։
Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 26-30 աստիճան, հովտային շրջաններում՝ 31-34 աստիճան։ Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 31-33 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 19-23 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 30-34 աստիճան։
Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է 19-23, նախալեռնային շրջաններում՝ 24-28, հովտային շրջաններում 32-35 աստիճան։ Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 28 աստիճան տաքություն: