Մայիսի 11-ի ուժգին քամու ժամանակ թիթեղի հարվածից արգանդի պատռվածք ստացած ու վիրահատված կնոջ նորածինը լիարժեք ապաքինված դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, հայտնում են ԲԿ-ից։
Երեխան ծնվել էր ճակատի ձախ շրջանում խոր վնասվածքով։ Տանիքից պոկվել էր թիթեղի մի կտոր և հարվածել այդ պահին բակում գտնվող հղի կնոջը՝ վնասելով որովայնը:
Հարազատները կնոջն անմիջապես տեղափոխել էին «Էրեբունի» ծննդատուն: Կատարվել էր կեսարյան հատում: Ծնվել էր 9 ամսական աղջիկ երեխա՝ 2 կգ 450 գրամ քաշով:
Հայաստանում մայիսի 11-ին քամու հետևանքով 57 արտակարգ դեպք էր գրանցվել։ Երևանում և մարզերում քամին ծառեր էր տապալել, վնասել տանիքի թիթեղներ։