Ժամը 21.00-ի դրությամբ՝ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 262 տրանսպորտային միջոց, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։
Ըստ գերատեսչության՝ 148 ավտոմեքենայի ղեկին անչափահասներ էին:
Նախարարությունը հորդորել է զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց և հիշեցրել, որ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։
Հայաստանի շուրջ 1500 կրթական հաստատությունների մեծ մասում այսօր՝ մայիսի 23-ին, հնչել է «Վերջին զանգը»: