Հունիսի 14-ից մեկնարկում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային ուղևորատար գնացքի երթևեկությունը, հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։
Նշվում է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 20-ին Երևանում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում՝ «ՀԿԵ»-ի և «Վրացական երկաթուղի» ընկերության ղեկավարության միջև։
Գնացքը կգործի օրը մեջ՝ զույգ օրերին կմեկնի Երևանից, կենտ օրերին՝ Բաթումիից։ Երթուղին կգործի մինչև հոկտեմբերի 2-ը։ Նշված ժամանակահատվածում ժամանակավորապես կդադարեցվի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի երթևեկությունը։
Երևան-Բաթումի-Երևան միջագային գնացքն իր կազմում կունենա ժամանակակից վագոններ՝ երեք դասի՝ պլացկարտ, կուպե և ՍՎ։ Ճանապարհի տևողությունը կկազմի շուրջ 16 ժամ։