Մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության առանձին վայրերում հորդառատ անձրև է սպասվում, հայտնել է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ցերեկը կանխատեսվում է 21-23, երեկոյան՝ 14-16 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 14-18 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 13-16 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 17-21 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 13-18 աստիճան։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է 15-19 աստիճան։ Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 14-18, հովտային շրջաններում՝ 17-21 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-15 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-22 աստիճան տաքություն։
Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-21 աստիճան, հովտային շրջաններում՝ 22-24 աստիճան։ Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 20-23 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 15-19 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 22-24 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է 13-16, նախալեռնային շրջաններում՝ 17-22, հովտային շրջաններում 21-25 աստիճան։ Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 19 աստիճան տաքություն: