Ապրիլի 20-ին Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն ապրիլի 20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ցերեկը կանխատեսվում է 22-24, երեկոյան՝ 12-14 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 13-18 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 13-17 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 18-20 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 12-17 աստիճան։
Լոռու մարզում ցերեկն սպասվում է 16-20 աստիճան։ Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-20, հովտային շրջաններում՝ 18-22 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-15 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան տաքություն։ Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան, հովտային շրջաններում՝ 22-25 աստիճան։
Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 22-25 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 12-16 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 22-25 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է 11-15, նախալեռնային շրջաններում՝ 16-20, հովտային շրջաններում 22-27 աստիճան։ Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 21 աստիճան տաքություն: