Մարտի 31-ին Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, ցերեկը նաև ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 19-21, երեկոյան՝ 10-12 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 10-14 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 9-13 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 14-17 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 2-6 աստիճան։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է 9-13 աստիճան։ Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 13-18, հովտային շրջաններում՝ 16-19 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 9-12 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 10-14 աստիճան տաքություն։
Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 15-19 աստիճան, հովտային շրջաններում՝ 20-22 աստիճան։ Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 19-22 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 9-14 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 19-21 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է 9-13, նախալեռնային շրջաններում՝ 14-18, հովտային շրջաններում 21-25 աստիճան։ Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 21-24 աստիճան տաքություն: