Նարեկ Գլճյանը 7 տարեկանում Գինեսի ռեկորդ է սահմանել, հայտնում է «Արմենպրես» -ը։
Նա 6,5 կմ/ժ արագությամբ ընթացող վազքուղու վրա մեկ ոտքով (աջ) անընդմեջ վազել է՝ 183 անգամ մեկ րոպեում։
Նարեկը մեծ ուրախությամբ է ընդունել Գինեսի ռեկորդ սահմանելու իր հավաստագիրն ու մեդալը։ «Շատ ուրախ եմ այս կապակցությամբ։ Մեծ հաճույքով եմ պատրաստվել ու սպասում էի, որ անպայման իմ ունեցած արդյունքը կգրանցվի Գինեսի ռեկորդի գրքում»,- ասել է նա։
Նարեկը Գինեսի գրքում Հայաստանից երբևէ գրանցված ռեկորադակիների ցանկում ամենափոքրն է։ Եվ առաջին անգամ է, որ Հայաստանից 7 տարեկան երեխա է Գինեսի ռեկորդ սահմանում։ Հայաստանից մինչ այժմ Գինեսի գրքում գրանցվել է 87 ռեկորդ։