Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած 4,6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով Գյումրիում փլուզվել է կիսաքանդ շինության երկշերտ պատի արտաքին շերտը, Արթիկի շենքի հինգերորդ հարկից երկու քար է ընկել, հայտնում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Ըստ գերատեսչության՝ այս պահի դրությամբ տուժածներ չկան, փլուզումների՝ երկրաշարժի հետ կապված լինելու հանգամանքները ճշտվում են։ Սարգսյանը զգուշացրել է նաև երկրաշարժից հետո հնարավոր հետցնցումների մասին, ինչը բնական երևույթ է։
«Այս ընթացքում կարող են տեղի ունենալ թույլ և միջին ուժգնության սեյսմիկ իրադարձություններ, որոնք կարող են զգալ բնակեցված տարածքների բնակիչները։ Այս պահի դրությամբ արձանագրվել է 45 հետցնցում, որոնցից ամենաուժեղը՝ 3,2 մագնիտուդով, գրանցվել է Սպիտակից 9 կմ հյուսիս։ Հետցնցումն զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ»,- ասվում է հայտարարությունում։
Սարգսյանը կոչ է արել խուճապի չմատնվել, պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական հաղորդագրություններին։
Երկրաշարժը տեղի էր ունեցել մարտի 8-ին՝ Երևանի ժամանակով 09:27-ին, Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա, ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ։ Երկրաշարժն զգացվել է Լոռիում, Շիրակում և Տավուշում 4-6 բալ ուժգնությամբ, ինչպես նաև Կոտայքում, Գեղարքունիքում և Արագածոտնում՝ 2-4 բալ ուժգնությամբ։
Տարադրամի փոխարժեքը մարտի 8-ին՝ ըստ հայաստանյան բանկերի
Հայաստանի առևտրային բանկերը մարտի 9-ին ԱՄՆ դոլարը գնում են 391,56 դրամ միջին գնով և վաճառում 397,16 դրամով, տեղեկանում ենք Rate.am...