Բելառուսում Ադրբեջանի պահանջով ձերբակալված բլոգեր Բելլա Բաբախանյանը Հայաստանում է, հայտնել է Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։ Նա «Զվարթնոցից» կադրեր է հրապարակել, որտեղ երևում է, որ բլոգերը Հայաստան է ժամանել Ծառուկյանի ուղեկցությամբ։
Տոնոյանը փետրվարի 23-ին հայտնել էր, որ Ծառուկյանն «օգտագործել է հնարավոր ու հասանելի բոլոր տարբերակները, անձնական և մարդկային բոլոր կապերը` իրավիճակը հասկանալու, ռիսկերը ճիշտ գնահատելու, տեղում իրավական և այլ աջակցություն կազմակերպելու համար»։
Փետրվարի 14-ին բլոգեր Ալեքսանդր Լապշինը հայտնել էր Բելլայի ձերբակալության մասին։ Նրա խոսքով՝ Բաբախանյանը ձերբակալվել էր 15 օրով և նրան մեղադրանք էր առաջադրվել Բելառուսի քրեական օրենսգրքի հինգ հոդվածով։