Վաշինգտոնում Հայկական երիտասարդական ֆեդերացիայի (AYF) անդամները և հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ իրենց բողոքը հայտնելու Սումգայիթում տեղի ունեցած զանգվածային սպանությունների և Բաքվի, Կիրովաբադի և Մարաղայի ջարդերի 37-րդ տարելիցի կապակցությամբ, հայտնել են Հայաստանի երիտասարդական ֆեդերացիայից։
Բողոքի ակցիայի մասնակիցներն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու միջազգային գործողություններ են պահանջել։ Նրանք պահանջել են գործողություններ նաև Արցախում էթնիկ զտումների համար, ինչպես նաև կոչ արել ազատ արձակել հայ ռազմագերիներին:
AYF-ի «Անի» մասնաճյուղի անդամ Մեթ Ջիրարդին նշել է արցախցիների անկոտրում ոգու մասին։
«Ուժեղ և վճռական Արցախի ժողովուրդը դեռևս չի դրոշմվել պատմության դասագրքերի էջերում: Այն ընտանիքները, որոնք սեր ու ուրախություն են գտել Ստեփանակերտում, դեռ ողջ են։ Ազատ Շուշիում ծնված երեխաները շարունակում են ջանասիրաբար սովորել։ Վետերանները, ովքեր պայքարել են խաղաղության և ինքնորոշման իրավունքի համար, շարունակում են լցնել մեր եկեղեցիներն ու համայնքային կենտրոնները: Մեր պարտքն է համերաշխ լինել նրանց հետ այժմ և ընդմիշտ։ Միակ պատճառը, որ մենք այստեղ որպես հայ կանգնելու արտոնություն ունենք, նրանց շնորհիվ է, ովքեր դիմադրել են»,- ասել է նա։
Բողոքի ակցիան ավարտվել է աղոթքով՝ ի հիշատակ զոհվածների, հայ ռազմագերիների ազատության: