44-օրյա պատերազմից ավելի քան 4 տարի անց գտնվել և ԴՆԹ հետազոտության միջոցով նույնականացվել են հանուն հայրենիքի հերոսաբար ընկած եղբայրներ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները, հայտնում է Սիսիանի համայնքապետարանը։
Եղբայրների հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 16-ին` ժամը 17։00-20։00-ն, Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։
Հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 17-ին` ժամը 13։00-ին։ Հովհաննիսյաններին կհուղարկավորեն Սիսիանի քաղաքային պանթեոնում։