• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
08 Հունիս 2025 00:38
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Բագրատ Սրբազանը ոստիկանական գործողությունների վերաբերյալ հանդիպում է պահանջում ՆԳ նախարարի հետ (ուղիղ)

Հասարակություն,
29 Մայիս 2024 10:41
ShareShareShare
telegram
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ քաղաքացիները մայիսի 29-ին Սուրբ Աննա եկեղեցուց երթով շարժվել են ՀՀ ներքին գործերի նախարարություն։ Նրանք բացատրություն են պահանջելու ոստիկանական գործողությունների, մասնավորապես նաև Մայիսի 28-ին Սարդարապատում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մուտքը հուշահամալիր խոչընդոտելու վերաբերյալ։ «Երեկ տեղի է ունեցել մեր վերջին շրջանի ամենամեծ սրբապղծությունը։ Իրենց վարքը պետք է մեզ բոլորիս չզարմացնի։ Ո՛չ իրավական, ո՛չ բարոյական իմաստով իրենք գոյություն չունեն։ Հիմա ուղիղ հրահա՞նգ էր այդ մարդուց, թե՞ ուղիղ հրահանգ էր դրսից՝ հետևողականորեն իրենց մտածումների արտահայտությունն է, թե ինչ վերաբերմունք ունեն մեր արժեքների նկատմամբ, եկեղեցու, մեր կյանքի նկատմամբ։ Գնալու եմ ՆԳՆ՝ բացատրություն ստանալու այս ամբողջ գործածի համար։ Հարցադրում կանեմ՝ նախարա՞րն է հրաման տվողը, թե իրեն են հրաման տալիս»,- հայտարարել է արքեպիսկոպոսը։ Ժամը 10։00-ի դրությամբ շարժումը ՆԳՆ շենքի դիմաց է։ «Ազգային ճակատը» հայտնել է, որ ոստիկանական մեծաքանակ ուժեր են կուտակվել ՆԳՆ բոլոր մուտքերի մոտ։ Բագրատ Սրբազանը հանդիպում է պահանջում ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ։ «Մեր պահանջն է, որ դուք հիմա իջնեք ներքև և այսքան ժողովրդի առջև պատասխան տաք Ձեր արածների համար»,- հայտարարել է Սրբազանը։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը ՆԳՆ շենքի մոտ ակցիայի մասնակիցներին և լրագրողներին հայտնել է, որ նախարարն այս պահին հանդիպման է և չի կարող հանդիպել Սրբազանի հետ։ Նա մեկնաբանել է կաթողիկոսի հետ կապված միջադեպը։ «Եղել է արարողակարգային միջոցառում։ Այդ արարողակարգի հետ կապված պարզաբանումներ են կատարվել, ինչից հետո կաթողիկոսի մուտքը թույլատրվել է»,- ասել է խոսնակը։ ՆԳՆ ներքին անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանն իր հերթին ՆԳՆ շենքի մոտ տեղեկացրել է, որ գերատեսչությունում ոստիկանների կողմից թույլ տրված իրավախախտումների դեպքերով ծառայողական քննություններ են ընթանում։ Մարտիրոսյանի խոսքով, սակայն, Սարդարապատում կաթողիկոսի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ծառայողական քննություն չի իրականացվում։ 10։54 ՆԳՆ մամուլի քարտուղարը հայտարարեց, որ «ՆԳ նախարարը պատրաստ է ընդունելու Բագրատ Սրբազանին, բայց ոչ այս ֆորմատով»։ Սրբազանը, սակայն, նշեց, որ համաձայն չէ առանձին հանդիպել ՆԳ նախարարին և հանդիպումը պետք է հանրային լինի։ Մայիսի 28-ին սոցցանցերում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ոստիկանները փորձել խոչընդոտել կաթողիկոսի և հոգևորականների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Ավելի ուշ Ռուբեն վարդապետ Զարգարյանը տեղեկացրել էր, որ հուշահամալիրից հեռացրել են կաթողիկոսի դրած ծաղկեպսակը։ «Շողակաթ» հեռուստաընկերության տարածած կադրերում երևում էր, որ ոստիկանները մի քանի անգամ պատ են կազմում Գարեգին Բ-ի ու մյուս հոգևորականների դիմաց՝ փորձելով թույլ չտալ նրանց մուտքը հուշահամալիրի տարածք։ Մայիսի 26-ին շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարեցին, որ իրենց վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Մայիսի 13-ից 16-ը անհնազանդության ակցիաներ էին իրականացվել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարեց, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը։
telegram
Tags: Բագրատ ՍրբազանԿաթողիկոսՆԳՆՈստիկաններ

Առնչվող Նորություններ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Խազեր» երգչախմբի համերգը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Խազեր» երգչախմբի համերգը

07 Հունիս 2025 17:31

Հուլիսի 15-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Խազեր» երգչախմբի համերգը, որը կուղեկցվի սոլո և դուետային համարներով, դաշնամուրային ստեղծագործություններով և նոր կոմպոզիցիայի...

Մեղրաձորում հայ կնոջը նվիրված միջոցառում կանցկացվի

Մեղրաձորում հայ կնոջը նվիրված միջոցառում կանցկացվի

07 Հունիս 2025 17:18

Վարը վարենկ կրթամշակութային կազմակերպությունը հուլիսի 6-ին Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում կանցկացնի հայ կնոջ կերպարին նվիրված միջոցառում: «Այս մեծ հանդիպման առանցքում...

Ադրբեջանցիների կողմից անչափահաս տղաներին առևանգելու տեղեկատվությունը կեղծ է․ ԱԱԾ

Ադրբեջանցիների կողմից անչափահաս տղաներին առևանգելու տեղեկատվությունը կեղծ է․ ԱԱԾ

07 Հունիս 2025 10:07

Ադրբեջանցիների կողմից հունիսի 6-ին Սյունիքում անչափահաս տղաներին առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հայտարարել է ԱԱԾ-ն։  «Տեղ համայնքի երկու անչափահաս...

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 2-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 7-ին

07 Հունիս 2025 07:44

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 7-ի կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Փաշինյանը շարունակել է կաթողիկոսին ուղղված գրառումները, անչափահասները սահմանին մոլորվել են․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից

Փաշինյանը շարունակել է կաթողիկոսին ուղղված գրառումները, անչափահասները սահմանին մոլորվել են․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից

06 Հունիս 2025 23:24

Հունիսի 1-7-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։ Այս շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի...

«Էլ բան չունես տալու», «ձեռքբերումներ կան». քաղաքացիները՝ վարչապետի հայտարարության մասին

«Էլ բան չունես տալու», «ձեռքբերումներ կան». քաղաքացիները՝ վարչապետի հայտարարության մասին

06 Հունիս 2025 20:08

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատում՝ Անկախության տոնի ելույթում, հայտարարել էր՝ 29 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով ՀՀ-ն «մեր ժողովրդի...

Ավելին
  • Լուրեր
Դևիդ Բեքհեմը կարժանանա ասպետական տիտղոսի. ԶԼՄ

Դևիդ Բեքհեմը կարժանանա ասպետական տիտղոսի. ԶԼՄ

07 Հունիս 2025 23:01
Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են սկսվել միգրացիոն ծառայության ստուգումների պատճառով

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են սկսվել միգրացիոն ծառայության ստուգումների պատճառով

07 Հունիս 2025 22:27
Արձանագրվել է 45 հետցնցում․ ՆԳՆ-ն՝ երկրաշարժի հետևանքների և հետցնցումների մասին

Ծեծկռտուքի ընթացքում վայր է ընկել նկուղային հատված և մահացել․ ՆԳՆ-ն՝ Կոմիտասի պողոտայում տեղի ունեցածի մասին

07 Հունիս 2025 21:57
Կստիպենք աշխարհին լսել մեր երաժշտությունը․ Արամ Խաչատրյան

Կստիպենք աշխարհին լսել մեր երաժշտությունը․ Արամ Խաչատրյան

07 Հունիս 2025 21:02
Իտալիայում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի աջակցություն Գազայի պաղեստինցիների

Իտալիայում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի աջակցություն Գազայի պաղեստինցիների

07 Հունիս 2025 19:39
Արթուր Սարգսյանը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի քառակի չեմպիոն

Արթուր Սարգսյանը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի քառակի չեմպիոն

07 Հունիս 2025 18:59
Տեր-Պետրոսյանը դատապարտել է եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների ոտնձգությունը

Տեր-Պետրոսյանը դատապարտել է եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների ոտնձգությունը

07 Հունիս 2025 18:49
Կոմիտասի պողոտայում հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին․ ԶԼՄ

Կոմիտասի պողոտայում հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին․ ԶԼՄ

07 Հունիս 2025 18:08
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Խազեր» երգչախմբի համերգը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Խազեր» երգչախմբի համերգը

07 Հունիս 2025 17:31
Մեղրաձորում հայ կնոջը նվիրված միջոցառում կանցկացվի

Մեղրաձորում հայ կնոջը նվիրված միջոցառում կանցկացվի

07 Հունիս 2025 17:18
Թբիլիսիից պարզաբանել են, թե ինչու է չեղարկվել Վրաստանի գյուղատնտեսության նախարարի այցը Երևան

Թբիլիսիից պարզաբանել են, թե ինչու է չեղարկվել Վրաստանի գյուղատնտեսության նախարարի այցը Երևան

07 Հունիս 2025 16:53
Լոս Անջելեսում ներգաղթյալների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել

Լոս Անջելեսում ներգաղթյալների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել

07 Հունիս 2025 16:38
Ազգային ժողովի շենքի մոտ քաղաքացին սպառնացել է հրկիզել իրեն

Հայաստանում ԱԺ ընտրությունները կկայանան 2026թ. հունիսի 7-ին. Սիմոնյան

07 Հունիս 2025 15:52
Թեհրանը «ռասիստական» է անվանել մուտքի արգելքի վերաբերյալ Թրամփի որոշումը

Թեհրանը «ռասիստական» է անվանել մուտքի արգելքի վերաբերյալ Թրամփի որոշումը

07 Հունիս 2025 15:37
Ուկրաինան անսպասելիորեն հետաձգել է թե՛ դիերի ընդունումը, թե՛ ռազմագերիների փոխանակումը. Մեդինսկի

Ուկրաինան անսպասելիորեն հետաձգել է թե՛ դիերի ընդունումը, թե՛ ռազմագերիների փոխանակումը. Մեդինսկի

07 Հունիս 2025 15:14
Հայ տղամարդ եմ ու զերծ եմ անառողջ ամբիցիաներից. Դավիթ Համբարձումյան

Հայ տղամարդ եմ ու զերծ եմ անառողջ ամբիցիաներից. Դավիթ Համբարձումյան

07 Հունիս 2025 15:00
Թրամփը Մասկից գնած կարմիր Tesla Model S-ը հանել է վաճառքի․ ԶԼՄ

Թրամփը Մասկից գնած կարմիր Tesla Model S-ը հանել է վաճառքի․ ԶԼՄ

07 Հունիս 2025 14:47
Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Կոստա Ռիկային

Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Կոստա Ռիկային

07 Հունիս 2025 14:26
ԱՄՆ դատարանը կասեցրել է Հարվարդում օտարերկրացիների ուսանելու մասին Թրամփի հրամանագիրը

ԱՄՆ դատարանը կասեցրել է Հարվարդում օտարերկրացիների ուսանելու մասին Թրամփի հրամանագիրը

07 Հունիս 2025 13:55
«Պատիվ ունեմ»-ը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին իմփիչմենթի շրջանակներում առաջադրել է որպես վարչապետի թեկնածու

«Պատիվ ունեմ»-ը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին իմփիչմենթի շրջանակներում առաջադրել է որպես վարչապետի թեկնածու

07 Հունիս 2025 13:24
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տարեց կնոջ դի

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տարեց կնոջ դի

07 Հունիս 2025 12:49
Թուրքիայում ավելի քան 14 000 մարդ վնասվածքներ է ստացել Կուրբան Բայրամի օրն անասունների անհաջող մորթի ժամանակ

Թուրքիայում ավելի քան 14 000 մարդ վնասվածքներ է ստացել Կուրբան Բայրամի օրն անասունների անհաջող մորթի ժամանակ

07 Հունիս 2025 12:25
Չպատասխանել Փաշինյանի հակաեկեղեցական հրապարակումներին․ ԶԼՄ-ն հայտնել է Մայր Աթոռի որոշման մասին

Չպատասխանել Փաշինյանի հակաեկեղեցական հրապարակումներին․ ԶԼՄ-ն հայտնել է Մայր Աթոռի որոշման մասին

07 Հունիս 2025 11:59
Հայ ըմբիշները Սկոպյեում կմասնակցեն Եվրոպայի պատանեկան առաջնությանը

Հայ ըմբիշները Սկոպյեում կմասնակցեն Եվրոպայի պատանեկան առաջնությանը

07 Հունիս 2025 11:27
ԶԼՄ-ն նշել է Փաշինյանի իմփիչմենթի շրջանակներում Հանրապետական ​​կուսակցության վարչապետի թեկնածուի անունը

ԶԼՄ-ն նշել է Փաշինյանի իմփիչմենթի շրջանակներում Հանրապետական ​​կուսակցության վարչապետի թեկնածուի անունը

07 Հունիս 2025 10:58
Տարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

07 Հունիս 2025 10:30
Ադրբեջանցիների կողմից անչափահաս տղաներին առևանգելու տեղեկատվությունը կեղծ է․ ԱԱԾ

Ադրբեջանցիների կողմից անչափահաս տղաներին առևանգելու տեղեկատվությունը կեղծ է․ ԱԱԾ

07 Հունիս 2025 10:07
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 2-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 7-ին

07 Հունիս 2025 07:44
Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետևանքով ավելի քան 700 մարդ է տարհանվել

Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետևանքով ավելի քան 700 մարդ է տարհանվել

07 Հունիս 2025 00:37
Դևիդ Բեքհեմը կարժանանա ասպետական տիտղոսի. ԶԼՄ
Աշխարհում

Դևիդ Բեքհեմը կարժանանա ասպետական տիտղոսի. ԶԼՄ

07 Հունիս 2025 23:01

Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմին ասպետական կոչում կշնորհվի, հայտնում է The Sun պարբերականը: Ըստ պարբերականի՝ 50-ամյա ֆուտբոլիստի...

ԿարդալDetails
Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են սկսվել միգրացիոն ծառայության ստուգումների պատճառով
Աշխարհում

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են սկսվել միգրացիոն ծառայության ստուգումների պատճառով

07 Հունիս 2025 22:27

Կալիֆոռնիայի հարավում՝ Լոս Անջելեսում, բողոքի ցույցեր են տեղի ունեցել անօրինական միգրանտների հայտնաբերմամբ և արտաքսմամբ զբաղվող ICE ներգաղթի ծառայության լայնածավալ ստուգումների...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ