Մարտի 21-ին Երևանում զինված ավազակային հարձակման հետևանքով գլխի վնասվածք է ստացել ԱՄՆ քաղաքացի, հայտնում է Shamshyan.com-ը։
Մասնավորապես, ժամը 11:15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններում տեղեկություններ են ստացվել, որ Պռոշյան փողոցում գլխի հատվածում վնասվածք ստացած քաղաքացի կա:
Նշվում է, որ շտապօգնության խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավոր քաղաքացուն, որը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել: Պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակ:
Աղբյուրի տեղեկություններով՝ հանցագործը քաղաքացուց հափշտակել է գումար, որի չափը ոստիկաններն ու քննիչները պարզում են:
Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 16-ին
Հայաստանի մարզերի զգալի մասում ապրիլի 16-ին սպասվում են տեղումներ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5...