Հայ Առաքելական սուրբ եկեղեցին նշել է Գրիգոր Լուսավորչին Խոր Վիրապի մահաբեր գուբն իջեցնելու հիշատակության օրը, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը:
Հիշատակության օրը Լուսավորչի մասունքները տարել են Խոր Վիրապ վանական համալիր:
Մեծ պահքի վեցերորդ կիրակիի նախորդ շաբաթ օրը Հայ առաքելական եկեղեցին նշում է սուրբ Գրիգոր Լուսավորչի Վիրապ մտնելը և չարչարանքները:
Հայաստանի տարբեր անկյուններից բազմաթիվ հավատացյալներ իրենց թեմերի հոգևորականների առաջնորդությամբ գնացել են Խոր Վիրապ:
Մանրամասները՝ տեսանյութում: