ՀՀ ԱԺ նախագահ Ալեն ՍիմոնյանիՔաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կողմից այսօր շրջանառության մեջ է դրվել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների հեռարձակման ժամային սահմանափակում նախատեսող օրենքի նախագիծ, տելեգրամյան իր ալիքում հայտնում է Ալեն Սիմոնյանը։
«Դրանք այսուհետ հեռուստատեսությամբ կարող են հեռարձակվել միայն 00:00-06:00-ն: Սա առաջին քայլն է այդ ուղղությամբ, հետագայում նաև չի բացառվում սահմանափակումներ, ինչպես նաև հարկային հավելյալ բեռ և այլ օրենսդրական սահմանափակումներ նախատեսվեն նման նյութեր պատրաստող կազմակերպությունների նկատմամբ: Ուստի հեռուստաընկերությունները և կինոարտադրությամբ զբաղվող կազմակերպությունները պետք է սկսեն հրաժարվել նման արտադրանքից և դրանով չքարոզեն այդ բարքերը մեր հասարակությունում»,- նշում է Ալեն Սիմոնյանը:
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 4-ին
Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 4-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...