Հաջորդ շաբաթվանից կիրականացվեն Երևան-Կապան կանոնավոր չվերթեր, Սյունիք կատարած այցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր արձանագրեցինք, որ արդեն պատրաստ ենք իրականացնել Երևան-Կապան կանոնավոր չվերթեր: Օգոստոսի 19-ին` Կապանի օրվա առիթով կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթվանից կլինեն կանոնավոր չվերթեր»,- հայտարարել է Փաինյանը։
Վարչապետը նաև տեղեկացրել է, որ Սյունիք է ժամանել Երևան-Կապան ավիաչվերթով: Փաշինյանը ծանոթացել է նաև «Սյունիք» օդանավակայանում ստեղծված պայմաններին:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Երևան-Կապան կանոնավոր չվերթներ ապահովելու ուղղությամբ աշխատանքներ կսկսվեն։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին, Կապանի «Սյունիք» օդանավակայանում Երևանի ժամանակով 10:58 բարեհաջող վայրէջք էր կատարել L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար: Օդանավը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում: Թռիչքը կրում էր փորձնական բնույթ:
Մանրամասները՝ տեսանյութում
Պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կմասնակցի Գյումրիի քաղաքապետի ընտրություններին
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կմասնակցի մարտի 30-ին կայանալիք Գյումրիի քաղաքապետի արտահերթ ընտրություններին, խորհրդարանում այդ մասին նա...