Փրկարարները մարել են Երևանի Նուբարաշեն թաղամասի աղբանոցում բռնկված հրդեհը, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ հրդեհը մեկուսացվել է հունիսի 15-ին, ժամը 13.00-ին, մարվել՝ հունիսի 16-ին՝ ժամը 18.00-ին։ 1 հա տարածքում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է շինարարական աղբ։
Նուբարաշենի աղբավայրում հրդեհը բռնկվել էր հունիսի 13-ին, հայտարարվել էր «1 բիս» վտանգի աստիճան։ Մայիսի վերջին ևս հրդեհ էր բռնկվել աղբավայրում, որը տևել էր մի քանի օր։
Ավելի քան 3000 կին ու աղջիկ՝ ստրկության մեջ, 15 հազար զոհ. 11 տարի առաջ Իրաքում եզդիների ցեղասպանություն իրականացվեց
Իրաքի Շանգալ եզդիաբնակ մարզում 2014 թվականի այս օրը՝ օգոստոսի 3-ին, իրականացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԻԼԻՊ) կողմից սանձազերծված արյունալի...