Հայաստանում այսօր նշել են Սիրահարների կամ Վալենտինի օրը։ Նրանք, ովքեր նշում են այս տոնը, իրենց սիրելիներին նվիրում են նվերներ, ծաղիկներ և հատուկ բացիկներ՝ վալենտիններ։
Armenia Today-ի թղթակիցը երևանցիներից հետաքրքրվել է՝ արդյոք նշո՞ւմ են այս տոնը, ի՞նչ նվերներ են ստացել, ի՞նչ են պատրաստվում նվիրել իրենց սիրելիներին։
Մեր համաքաղաքացիների զգալի մասն ասաց՝ կա՛մ արդեն նշել է, կա՛մ պատրաստվում է նշել տոնը, ինչպես նաև նվերներ են տվել իրենց սիրելիներին։ Միաժամանակ, շատ երիտասարդներ ասացին, որ չեն նշելու տոնը, քանի որ դեռ չեն հանդիպել իրենց երկրորդ կեսին։
Հարցված քաղաքացիներ ոմաք էլ շեշտեցին, որ չեն նշելու Սուրբ Վալենտինի օրը, քանի որ, ըստ իրենց, դա «մեր տոնը չէ»։ «Ես չեմ ընդունում այս տոնը, Մարտի 8-ը հասկանալի է, բայց Վալենտինը մեր երկրում ոչ մի տեղից հայտնված տոն է»,- ասաց երևանցիներից մեկը։
«Կարծում եմ՝ բոլորովին կողմ եմ Վալենտինի տոնը նշելուն, դա սիրահարների տոնն է: Իհարկե, սա հայկական տոն չէ, ավելի լավ է նշել Սուրբ Սարգսի տոնը»,- հնչեց նաև նման կարծիք։
Մանրամասները՝ տեսանյութում: