• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
08 Հունիս 2025 22:48
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Հանցագործություն է. Սաշուր Քալաշյանը՝ Հանրապետության հրապարակի շենքերը վնասելու մասին

Հասարակություն, Հարցազրույց,
01 Դեկտեմբեր 2022 21:00
ShareShareShare
telegram

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը խայտառակություն ու հանցագործություն է որակել Հանրապետության հրապարակի շենքերի որոշ հատվածներ վնասելու փաստը:

Քաղաքացիները երեկվանից իրենց զայրույթն են արտահայտում Հանրապետության հրապարակը զարդարելու աշխատանքների մասով: Պատճառն այն է, որ ամանորյա լույսեր ամրացնելու համար Հանրապետության հրապարակի՝ հատուկ պահպանվող հուշարձանների ցանկում ներառված շենքերի վրա անցքեր են արվել: Այդ ամենի հետևանքով վնասվել են հուշարձան հանդիսացող շենքերի որոշ զարդաքանդակներ:

«Սա հանցագործություն է, որի պատասխանատուն, առաջին հերթին, Երևանի քաղաքապետարանն է, երկրորդը՝ ԿԳՄՍ նախարարությունը: Եթե այդ հարցերը լուծվել են՝ հաշվի չառնելով հուշարձանների պահպանման խնդիրը, ապա ես դա ուղղակի պետական հանցագործություն եմ համարում: Այն, ինչ տեսնում ենք, սա խայտառակություն ու անտերություն է» -Armenia Today-ի հետ զրույցում ասաց Սաշուր Քալաշյանը:

Նրա խոսքով՝ երևույթը պետք է պատժվի օրենքով սահմանված բոլոր կետերով. «Պատասխանատուները ԿԳՄՍ նախարարությունն ու Քաղաքապետարանն են, որովհետև թույլտվություն են տվել: Եթե առանց հասկանալու են այդ թույլտվությունը տվել, ուրեմն օրենքից հեռու են»:

Անդրադառնալով Հանրապետության հրապարակի շենքերի պատմամշակութային արժեքին՝ նա ընդգծեց. «Խոսքը Սովետական շրջանում համաշխարհային ճանաչում ստացած լավագույն հուշարձանների վնասման, դրանց պահպանման անհրաժեշտության մասին է: Հանրապետության հրապարակը շարքային կառույց չէ: Այն համալիր է, որը պահպանելու համար, համենայն դեպս, ճարտապետներով միշտ կռիվ ենք տվել: Մենք կռիվ ենք տվել, որպեսզի այն որևէ կերպ չվնասվի, որովհետև նախկինում ականատես ենք մի մասի տարօրինակ ձևով սեփականաշնորհման իրողությունների»:

Ինչ վերաբերում է այս օրերին հասցված վնասները վերացնելու, զարդաքանդակների նախկին տեսքը վերականգնելու հնարավորություններին՝ Սաշուր Քալաշյանը հավելեց. «Իհարկե, վերակագնել հնարավոր է. պետք է մեղավորից գումարը վերցնել, հուշարձանների պահպանության պատասխանատու օղակներին հանձնարարել, որ նրանք հնարավոր միջոցներով վերականգնեն վնասված հատվածները»:

Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ նախքան նախագծի իրականացումը տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ԿԳՄՍ գործընկերների հետ, որոնց կողմից ընդգծվել է նշված շենքերի վրա կատարվելիք աշխատանքների հետևանքների հետագա վերացման, ինչպես նաև աշխատանքների հետևանքները նվազագույնի հասցնելու կարևորությունը։

«Հաշվի առնելով նշվածը, Երևանի քաղաքապետարանի և «Սինեմարտ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով, ընկերությունը ստանձնել է պարտավորություն տոնական լուսավորության ենթակառուցվածքի ապամոնտաժումից հետո վերականգնել շենքի արտաքին տեսքն անցքերի լցման միջոցով։ Հատուկ ցանկանում ենք շեշտել, որ համացանցով տարածվող նկարը, որտեղ հեղույսը մխրճված է զարդաքանդակի (орнамент) մեջ ոչ մի կապ չունի Երևանի քաղաքապետարանի ամանորյա լուսավորության նախագծի հետ»,- ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ այս տարի «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը անցկացվելու է Հայաստանով: Նշված պատճառով  Հայաստանում այս տարի քաղաքն ավելի վաղ են սկսել զարդարել: Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում տարբեր երկրներից ժամանած միջոցառման մասնակից երեխաները միասին կվառեն գլխավոր տոնածառի լույսերը, հրապարակում տեղի կունենա նաև տոնական միջոցառում և հրավառություն։

Աննա Բադալյան

telegram
Tags: զարդարանքՀանրապետության հրապարակՀՀ վաստակավոր ճարտարապետշենքերՍաշուր Քալաշյան

Առնչվող Նորություններ

Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

08 Հունիս 2025 18:28

Ձեզ ենք ներկայացնում հունիսի 9-15-ի աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար։ Խոյ Դուք, կարծես, ամենախաղաղ տրամադրությունը չեք ունենա հանգամանքների հետ մենամարտերում:...

Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

08 Հունիս 2025 17:30

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 07:36

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 8-ի կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Խազեր» երգչախմբի համերգը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Խազեր» երգչախմբի համերգը

07 Հունիս 2025 17:31

Հուլիսի 15-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Խազեր» երգչախմբի համերգը, որը կուղեկցվի սոլո և դուետային համարներով, դաշնամուրային ստեղծագործություններով և նոր կոմպոզիցիայի...

Մեղրաձորում հայ կնոջը նվիրված միջոցառում կանցկացվի

Մեղրաձորում հայ կնոջը նվիրված միջոցառում կանցկացվի

07 Հունիս 2025 17:18

«Վարը վարենկ» կրթամշակութային կազմակերպությունը հուլիսի 6-ին Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում կանցկացնի հայ կնոջ կերպարին նվիրված միջոցառում: «Այս մեծ հանդիպման առանցքում...

Ադրբեջանցիների կողմից անչափահաս տղաներին առևանգելու տեղեկատվությունը կեղծ է․ ԱԱԾ

Ադրբեջանցիների կողմից անչափահաս տղաներին առևանգելու տեղեկատվությունը կեղծ է․ ԱԱԾ

07 Հունիս 2025 10:07

Ադրբեջանցիների կողմից հունիսի 6-ին Սյունիքում անչափահաս տղաներին առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հայտարարել է ԱԱԾ-ն։  «Տեղ համայնքի երկու անչափահաս...

Ավելին
  • Լուրեր

Իսրայելի պաշտպանության նախարարը հրամայել է արգելել Գրետա Թունբերգին տեղափոխող նավին վայրէջք կատարել Գազայի ափին

08 Հունիս 2025 21:57
Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականները

ՆԳՆ-ն հերքել է վարչապետի ավտոշարասյան վթարի մասին տեղեկությունները

08 Հունիս 2025 20:56
ԶԼՄ-ն հայտնել է Նիկոլ Փաշինյանի շարասյան՝ Սյունիքում վթարի ենթարկվելու մասին

ԶԼՄ-ն հայտնել է Նիկոլ Փաշինյանի շարասյան՝ Սյունիքում վթարի ենթարկվելու մասին

08 Հունիս 2025 20:14
Կրոնական հանդուրժողականությունը կարևոր է տարածաշրջանի կայունության համար․ Փաշինյան

Եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան

08 Հունիս 2025 19:52
Սպիտակ տունը Թրամփ-Մասկ հեռախոսազրույց է նախապատրաստում՝ փորձելով վերջ դնել նրանց վեճին․ Politico

Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփն առաջիկա օրերին չի պլանավորում խոսել Մասկի հետ

08 Հունիս 2025 19:31
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

08 Հունիս 2025 18:28
Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

08 Հունիս 2025 17:30
Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել

Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել

08 Հունիս 2025 16:08
Երևանում կկայանա Symphony of Jazz համերգ

Երևանում կկայանա Symphony of Jazz համերգ

08 Հունիս 2025 15:10
Ցույցերի ֆոնին Թրամփի վարչակազմը Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի 2000 մարտիկի

Ցույցերի ֆոնին Թրամփի վարչակազմը Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի 2000 մարտիկի

08 Հունիս 2025 13:40
Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր

Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր

08 Հունիս 2025 12:15
«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

08 Հունիս 2025 11:14
Տարադրամի փոխարժեքը մայիսի 17-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 10:47
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 07:36
Դևիդ Բեքհեմը կարժանանա ասպետական տիտղոսի. ԶԼՄ

Դևիդ Բեքհեմը կարժանանա ասպետական տիտղոսի. ԶԼՄ

07 Հունիս 2025 23:01
Աշխարհում

Իսրայելի պաշտպանության նախարարը հրամայել է արգելել Գրետա Թունբերգին տեղափոխող նավին վայրէջք կատարել Գազայի ափին

08 Հունիս 2025 21:57

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրամայել է արգելել շվեդ բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգի «Մադլեն» նավին մոտենալ Գազայի հատվածի ափերին։ «Իսրայելի...

ԿարդալDetails
Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականները
Պատահար

ՆԳՆ-ն հերքել է վարչապետի ավտոշարասյան վթարի մասին տեղեկությունները

08 Հունիս 2025 20:56

ՀՀ Ներքին գործերի նախարարությունը հերքել է տեղեկությունն այն մասին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքում վթարի է ենթարկվել։ Նախարարության մամուլի...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ