Lարված իրավիճակ է ստեցծվել Երևանում` Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս (4-րդ գյուղ) հատվածում՝ ի նշան բողոքի, մեծ թվով բնակիչներ «Հյուսիս-Հարավ» նոր կառուցվող ճանապարհը երկկողմանի փակել են: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասում էին. «Մեկ ամսից ավելի է, նշված վայրում շինարարական աշխատանքներ են սկսել, ինչը մենք ողջունում ենք, սակայն բնակիչներիս առողջության հաշվին: Ուզում ենք այդ հարցն ուղղել Երևանի քաղաքապետին, ում անունից օրեր առաջ խոստացան, որ խնդիրը կլուծվի, սակայն ստացվեց, որ քաղաքապետի անունից տված խոստումը օդ է»:
Նշվում է, որ ճանապարհը երկկողմանի փակ է, խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը, իսկ տվյալ վայրում կատարվող շինարարության հետևանքով փոշին իր սև գործն է անում: