Առյուծ
23 Հուլիս – 23 Օգոստոս
Այս ամիս չարժե վախենալ մասշտաբային ծախսերից, այնպես որ ծննդյան օրը դիմավորեք մեծ շուքով։ Առջևում ձեզ սպասվում է գայթակղիչ բիզնես առաջարկ, որը խոստանում է գերազանց շահույթ աշնան սկզբին։
Կույս
Օգոստոսի 24-սեպտեմբերի 22
Կենտրոնացեք հրատապ աշխատանքային հարցերի լուծման, տան կարգի և այլ բուրժուական արժեքների վրա։ Այլապես նախատեսված արձակուրդը նույնիսկ փոշոտ դարակներից ու դեդլայններից հեռու չի անցնի այնպես, ինչպես դուք կցանկանայինք։
Կշեռք
Սեպտեմբերի 23-հոկտեմբերի 23
Ավելի հաճախ դուրս եկեք սենյակից։ Դրսում ձեզ սպասում են ոչ միայն մաշկի համար օգտակար թարմ օդ և վիտամին D, այլ նաև մարդիկ, ովքեր պատրաստ են լսել և, ամենակարևորը օգնել իրականացնել ձեր ամենաիմաստուն և հավակնոտ բիզնես գաղափարները:
Կարիճ
Հոկտեմբերի 24-նոյեմբերի 22
Սիրային հարցերում, ինչպես նաև աշխատանքում, ինտուիցիան ձեզ չի խաբի: Եթե ցանկանում եք հաջողության հասնել, ավելի քիչ լսեք ուրիշներին:
Աղեղնավոր
23 Նոյեմբեր – 21 Դեկտեմբեր
Այս ամիս ավելի լավ է ռիսկի չդիմել ֆինանսական հարցերում, այնպես որ ուշադրություն դարձրեք ոչ նյութական բարիքներին. առավոտյան վազք, ընկերների հետ հանդիպումներ, ռոմանտիկ հանդիպումները նույնպես ոչ պակաս ուրախություն կպատճառեն։
Այծեղջյուր
Դեկտեմբերի 22-հունվարի 20
Թարմացրեք լողափ զգեստապահարանը և շտապ գնեք տոմսեր դեպի ծով։ Անհետաձգելի գործերը կսպասեն, իսկ ահա արձակուրդն այլևս չի կարելի տեղափոխել։ Հակառակ դեպքում կմնաք առանց էներգիայի արդեն իսկ սեպտեմբերի սկզբին։
Ջրհոս
Հունվարի 21-փետրվարի 19
Որքան շատ եք պատմում ձեր ծրագրերի մասին, այնքան քիչ է հավանականությունը, որ նախանշվածը կհաջողվի իրականացնել։ Փորձեք ապրել այս ամիս շշուկով, մի անկեղծացեք: Ի վերջո, յուրաքանչյուր ոք իրավունք ունի ունենալ իր գաղտնիքները։
Ձուկ
Փետրվարի 20 – մարտի 20
Շրջապատն առանց ձեզ գլուխ չի հանի։ Եղեք պատրաստ օգնել խոսքով և գործով։ Այս ամենի ձեր հաճելի բոնուսը կլինեն ճանաչումը գործընկերների կողմից և արժեքավոր հաճոյախոսությունները սիրելիների կողմից։
Խոյ
Մարտի 21-ապրիլի 20
Ձեր նշանի կառավարիչ Մարսը այս ամիս հանդիպում է Վեներայի հետ։ Դա լավագույն ժամանակն է սիրախաղերի համար և առկա հարաբերությունների թարմացման համար։