Ռուսաստանի տարածք մրգերի, բանջարեղենի, ծաղիկների ու եղևնիների ներմուծման նոր կանոնները պաշտոնապես ուժի մեջ են մտնում օգոստոսի 19-ից:
Ըստ նոր օրենքի՝ ուղեբեռում և ձեռքի ուղեբեռում առանց ֆիտոսանիտարական սերտիֆիկատների ձևակերպման հնարավոր կլինի փոխադրել ոչ ավելի, քան 5 կգ բանջարեղեն և միրգ:
Փաստաթղթի համաձայն՝ ուղեբեռում և ձեռքի ուղեբեռում կթույլատրվի 5 կգ-ից ոչ ավելի մրգերի և բանջարեղենի և երեք ծաղկեփնջից ոչ ավելի ծաղիկների ներկրումը, որոնցից յուրաքանչյուրում կարող է լինել բույսերի առավելագույնը 15 ծաղիկ, տերև կամ այլ մաս:
Ավելի խոշոր խմբաքանակների ներմուծման համար անհրաժեշտ կլինեն համապատասխան ուղեկցող փաստաթղթեր ՝ բուսասանիտարական սերտիֆիկատներ։ Դրանց բացակայության դեպքում, ենթակարանտինային արտադրանքը կամ հետ կվերադարձնեն, կամ կվերացնեն սեփականատիրոջ հաշվին։
Հրադադարի խախտում, վիճաբանություն՝ ԱԺ-ում, Հաղթանակի 80-րդ տարեդարձ․ շաբաթվա կարևորը՝ Armenia Today-ից
Մայիսի 3-ից մայիսի 8-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։ Ադրբեջանն ու Հայաստանը հրադադարի...