Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հայտարարել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում և ՀՀ բոլոր սահմանային անցման կետերում անհպում անցման ուղիներ կգործեն կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիների համար։ Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում:
Փաշինյանը նշել է, որ այդ համակարգի ներդրման համար անհրաժեշտ է ամերիկյան կողմի աջակցությունը։
«Պետք է ԱՄՆ-ն, որը տիրապետում է այդ տեխնոլոգիաներին, դրանցով կիսվի մեզ հետ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ քննարկել եմ թեման, հավաստիացրել են, որ այդ տեխնոլոգիաներով մեզ հետ կկիսվեն»,- նշել է նա։
Վարչապետի ներկայացմամբ՝ բիոմետրիկ և կենսաչափական անձնագրեր ունեցող քաղաքացիները պետք է գնան ուղղակի իրենց կենսաչափական տվյալներով:
«Այսինքն՝ առանց կոնտակտի պետք է գնան, օդանավ մտնեն կամ դուրս գան, սահմանը հատեն»,- մանրամասնել է Փաշինյանը:




































