Արագածի տարածաշրջանում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք բնակավայր առավոտյան ժամը 09:00-ի դրությամբ ձյուն է տեղում, հայտնել է ՀՀ ճանապարհային դեպարտամենտը:
Աշոցքի, Արթիկի, Ապարանի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում, իսկ Վանաձորի, Թումանյանի, Ճամբարակի, Թալինի, Հրազդանի, Սիսիանի տարածաշրջաններում՝ անձրև։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացրել է, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Վարդաղբյուրի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Շիրակի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:




































