Հայ Առաքելական եկեղեցին երկու դատական հայց է ներկայացրել կարգալույծ Ստեփան Ասատրյանի (Տեր Արամ) դեմ՝ պահանջելով դատարանից պարտավորեցնել նրան վերադարձնել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի եկեղեցու և իրեն հատկացված երևանյան բնակարանի բանալիները, տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Ըստ հայցի՝ ՀԱԵ-ն դատարանից պահանջել է արգելել Ասատրյանին մուտք գործել Հովհաննավանքի եկեղեցու Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։ Իսկ մյուս հայցով պահանջել է վտարել Ասատրյանին ու իր հետ բնակվող անձանց եկեղեցու սեփականություն հանդիսացող բնակարանից (Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց պողոտա 54/3 շենք, 18 բնակարան)։
Եկեղեցին պահանջել է Ասատրյանից հօգուտ եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։




































