2025-26 ուսումնական տարվա համար բուհերին հատկացված 2142 անվճար և 9984 վճարովի տեղերից թափուր են մնացել 1174-ը (219 անվճար և 955 վճարովի), ինչը շուրջ 5 անգամ քիչ է 2024 թ․-ի ցուցանիշից (6174 տեղ), հայտնել է ԿԳՄՍՆ-ն՝ ներկայացնելով Գնահատման և թեստավորման կենտրոնի ամփոփիչ տվյալները։
Ըստ հրապարակման՝ բուհ և մասնագիտություն է հայտագրել 16,011 դիմորդ, ինչը 1769-ով ավելի է 2024 թվականի (14,242) ցուցանիշից։ Լրացուցիչ փուլով հայտագրվել է ևս 1478 դիմորդ:
Բուհ է ընդունվել է 10,970 (68,5 %) դիմորդ՝ 9788-ը՝ հիմնական, 1182-ը՝ լրացուցիչ փուլի արդյունքում. նախորդ տարի ընդունվել էր 10,720 դիմորդ (75.3 %)։ Ընդունելության 2 քննություններից դրական շեմը հաղթահարել է 11,787 դիմորդ՝ մասնակիցների 73,6%-ը, նշված է ամփոփման մեջ։
Ընդունված 10,970 դիմորդներից 1182-ը բուհ են ընդունվել ընդունելության լրացուցիչ փուլի արդյունքում․ նրանցից 990-ն ընդունվել են պետական, իսկ 192-ը՝ ոչ պետական բուհեր։