Հայաստանի մարզերում հունիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում հունիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 29-31 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 24-26 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 23-26 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 22-25 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 27-29 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 21-25 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 24-27 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 24-28 աստիճան, հովտային շրջաններում՝ 28-31 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 21-24 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 26-29 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 27-30 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 30-32 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 30-32 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 22-24 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 29-32 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 29-32 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 21-25 աստիճան, լեռնային շրջաններում՝ 18-22 աստիճան։
Արցախում հունիսի 20-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 28 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 25 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։