Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 8-ի կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում հունիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 28-30 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 20-22 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 19-24 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-23 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 24-26 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 16-21 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 20-24 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 21-25 աստիճան, հովտային շրջաններում՝ 26-29 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-20 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 23-27 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 26-29 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 29-31 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 28-31 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 16-21 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 28-31 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 28-31 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 18-20 աստիճան, լեռնային շրջաններում՝ 16-19 աստիճան։
Արցախում հունիսի 8-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 24 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 22 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։