• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
29 Մայիս 2025 08:00
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Բեռնում կազմակերպվել է Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությանը նվիրված միջազգային համաժողով

Արցախ,
28 Մայիս 2025 00:30
ShareShareShare
Բեռնում կազմակերպվել է Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությանը նվիրված միջազգային համաժողով
telegram

Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում մայիսի 26-28-ը կազմակերպվել է Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողով, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը։

«Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով համաժողովն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի առաջարկով կազմակերպել են Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) և Շվեյցարիայի բողոքական եկեղեցին։

Համաժողովի բացմանն Ամենայն Հայոց կաթողիկոսն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ կատարված ոճրագործություններին, էթնիկ զտմանը, հայ գերիների խնդրին։ Նա շեշտել է, որ Արցախի բռնազավթումից հետո առ այսօր շարունակվում է Ադրբեջանի կողմից հայկական հնագույն հուշարձանների, քրիստոնեական սրբավայրերի, բնակատեղիների և գերեզմանոցների բարբարոսաբար ոչնչացումը։

«Արցախի հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանության հարցն ավելի քան երբևէ հրատապ է այսօր, երբ Արցախի բռնի տեղահանված ժողովուրդը զրկված է սեփական հողի վրա ապրելու և արարելու, դարերով իր հավատքով կերտած մշակույթը պահպանելու և զարգացնելու իրավունքից։ Ժամանակակից աշխարհում չպետք է հանդուրժվեն մարդկության ու մարդկայնության դեմ նման սոսկալի եղեռնագործություններ, ազատության, արդարության ու իրավունքի հիմնասյուները խարխլող արարքներ։ Այո՛, ազգերի միջև հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ուղիներով, արդարությամբ ու փոխհամաձայնությամբ, ազգային ինքնության ու արժանապատվության հարգմամբ»,- ասել է Հայոց Հայրապետը:

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հայտնել է, որ միջոցառումը համախմբել է աստվածաբանների, իրավաբանների, իրավապաշտպանների, քաղաքական գործիչների, պատմաբանների և տարբեր դավանանքների ներկայացուցիչների ամբողջ աշխարհից՝ դառնալով երկխոսության հարթակ մշակութային ցեղասպանության կանխարգելման, պաշտամունքային հուշարձանների պաշտպանության և տեղահանված ժողովուրդների իրավունքների շուրջ:

Մասնակիցները քննարկել են Արցախում հայկական եկեղեցիների, գերեզմանատների և հուշարձանների ոչնչացման հարցը։ Նշվում է, որ համաժողովը դարձել է ոչ միայն վերջին հակամարտությունների ողբերգական հետևանքների վերլուծության վայր, այլև հայ ժողովրդի հետ միջազգային քրիստոնեական հանրության համերաշխության արտահայտություն:

Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային կազմակերպությունների համար առաջարկությունների մշակմանը, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ առաքելության անհապաղ թույլտվության կոչին՝ ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության վիճակը գնահատելու համար:

«Պաշտամունքային վայրերի ոչնչացումը ոչ միայն հանցագործություն է ժողովրդի դեմ, այլև հարված մարդկության համընդհանուր հիշողությանը»,- ասվում է կազմակերպիչների պաշտոնական հայտարարության մեջ:

Միջոցառման եզրափակիչ մասը ենթադրում է համատեղ հռչակագրի՝ «Բեռնի հայտարարության» ընդունում՝ հայկական ժառանգության և կրոնական ազատությունների պաշտպանությանն ուղղված գործողությունների հստակ կոչով:

Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերից հողին էր հավասարեցրել Արցախի չորս գյուղ ու ոչնչացրել մի քանի տասնյակ մշակութային հուշարձաններ, որոնց թվում են ավելի քան 10 եկեղեցի, շուրջ 50 հուշահամալիր, քանդակներ ու խաչքարեր։ Օկուպանտները ոչնչացրել էին Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղը, ինչպես նաև Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր և Ցամաքձոր գյուղերը։ 

Armenia Today-ն իր նյութում տեղեկություններ է հավաքել Արցախի տարածքում պատմամշակութային նշանակության բոլոր ավերված հուշարձանների մասին, որոնք 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Բաքվի կողմից մշակութային ցեղասպանության քաղաքականության զոհն են դարձել:

Կարդացեք նաև՝ «Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն։

telegram
Tags: ԱդրբեջանԱրցախԱրցախի մշակութային ժառանգությունԲեռն համաժողովԵկեղեցիների համաշխարհային խորհուրդ

Առնչվող Նորություններ

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 28-ին

28 Մայիս 2025 07:39

Հայաստանի մարզերի մեծ մասում մայիսի 28-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր...

Ղարաբաղում մարդասիրական իրավիճակը ՌԴ-ի «ուշադրության ներքո» է․ Զախարովա

Ղարաբաղում մարդասիրական իրավիճակը ՌԴ-ի «ուշադրության ներքո» է․ Զախարովա

27 Մայիս 2025 15:43

Ղարաբաղում մարդասիրական իրավիճակը ՌԴ-ի «ուշադրության ներքո» է, հայտարարել է  Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ նոր նախաձեռնություններն...

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

27 Մայիս 2025 07:48

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում մայիսի 27-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր...

Գտնել վերադարձի ճանապարհ․ Շվեյցարիայում մեկնարկել է Արցախի հարցով հանձնաժողովի աշխատանքը

Գտնել վերադարձի ճանապարհ․ Շվեյցարիայում մեկնարկել է Արցախի հարցով հանձնաժողովի աշխատանքը

26 Մայիս 2025 23:47

Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում իր աշխատանքն է սկսել Լեռնային Ղարաբաղի հարցով «Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնության» հանձնաժողովը, հայտնել է ՀՀ նախկին արտգործնախարար և...

Արցախի Եմիշճան գյուղում, նախնական տվյալներով, ոչնչացվել է Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանը

Արցախի Եմիշճան գյուղում, նախնական տվյալներով, ոչնչացվել է Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանը

26 Մայիս 2025 11:45

Ըստ արբանյակային լուսանկարների նախնական վերլուծության՝ ադրբեջանցիներն օկուպացված Արցախի Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում ամբողջությամբ ոչնչացրել են Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանը։...

Արարել, ներել և զոհել ազատությունը հանուն Արցախի․ Ռուբեն Վարդանյանը 57 տարեկան է

Արարել, ներել և զոհել ազատությունը հանուն Արցախի․ Ռուբեն Վարդանյանը 57 տարեկան է

25 Մայիս 2025 22:00

Բաքվի բանտում գտնվող գործարար, բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր՝ մայիսի 25-ին, դարձել է 57 տարեկան: 2024 թվականի արդյունքներով՝...

Ավելին
  • Լուրեր
Ռուսաստանում խափանվել են Telegram-ն ու WhatsApp-ը

Դուրովը և Մասկը համաձայնության են եկել Grok-ի և Telegram-ի լիակատար ինտեգրման շուրջ

29 Մայիս 2025 00:10
Մահացել է հայ օպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանը

Մահացել է հայ օպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանը

28 Մայիս 2025 23:43
Սպիտակում տեղի ունեցած 17-ամյա քաղաքացու սպանության գործով մեկ անձ է կալանավորվել․ ՔԿ

Քննչական կոմիտեից 590 000 դոլար գողանալու դեպքին հաջորդել են պաշտոնանկություններ․ ԶԼՄ

28 Մայիս 2025 23:18
Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ

Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ

28 Մայիս 2025 22:59
Իրանի Գերագույն դատարանում զինված տղամարդն սպանել է երկու դատավորի և ինքնասպանություն գործել

Իրանը պատրաստ է ակտիվների սառեցման դիմաց դադարեցնել ուրանի հարստացումը․ ԶԼՄ

28 Մայիս 2025 21:58
Ժամանակն է ստանձնել խաղաղություն հաստատելու պարտավորություն և ազդարարել նոր դարաշրջանի մեկնարկ. Թրամփը՝ Ալիևին

Թրամփը հայտարարել է, որ իրեն 2 շաբաթ է պետք՝ Ուկրաինայի հետ կապված իրավիճակը պարզաբանելու համար

28 Մայիս 2025 21:02
ԱՄՆ-ն Հայաստանից կարող է պահանջել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել. Լավրով

Ռուսաստանն Ուկրաինային հանդիպում է առաջարկել հունիսի 2-ին՝ Ստամբուլում․ Լավրով

28 Մայիս 2025 20:41
Արթիկում ուժեղ պտտահողմը և խոշոր կարկուտը զգալի վնասներ են հասցրել

Արթիկում ուժեղ պտտահողմը և խոշոր կարկուտը զգալի վնասներ են հասցրել

28 Մայիս 2025 20:03
Իսրայելի կողմից Գազայում օդային հարվածների հետևանքով 40 մարդ է զոհվել

Համասը համաձայն է Գազայի վերաբերյալ Ուիտկոֆի առաջարկին

28 Մայիս 2025 19:39
Իսրայելի շահերը նաև Հայաստանի հետ են կապված. ՀՀ-ում Իսրայելի դեսպան. ԶԼՄ

Իսրայելի շահերը նաև Հայաստանի հետ են կապված. ՀՀ-ում Իսրայելի դեսպան. ԶԼՄ

28 Մայիս 2025 18:58
Ժամանակն է ստանձնել խաղաղություն հաստատելու պարտավորություն և ազդարարել նոր դարաշրջանի մեկնարկ. Թրամփը՝ Ալիևին

Ժամանակն է ստանձնել խաղաղություն հաստատելու պարտավորություն և ազդարարել նոր դարաշրջանի մեկնարկ. Թրամփը՝ Ալիևին

28 Մայիս 2025 18:47
Բժիշկները պայքարում են «Նիվա»-ից հայհոյանքներ հնչեցնելուց հետո ծեծկռտուքի մասնակցի կյանքի համար․ ԶԼՄ

Բժիշկները պայքարում են «Նիվա»-ից հայհոյանքներ հնչեցնելուց հետո ծեծկռտուքի մասնակցի կյանքի համար․ ԶԼՄ

28 Մայիս 2025 18:34

Վստահության ճգնաժամ. ինչպես կքվեարկեն ՀՀ բնակիչներն ընտրություններում. Armenia Today-ի հարցումը

28 Մայիս 2025 18:32
Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 28-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը մայիսի 28-ին՝ ըստ ԿԲ տվյալների

28 Մայիս 2025 18:13
Բիշքեկում կայացել է ՀԱՊԿ նիստ՝ առանց Հայաստանի մասնակցության

Բիշքեկում կայացել է ՀԱՊԿ նիստ՝ առանց Հայաստանի մասնակցության

28 Մայիս 2025 18:04
Մերձմոսկովյան «Արմենիա մարկետ» շուկայում հրդեհ է բռնկվել

Մերձմոսկովյան «Արմենիա մարկետ» շուկայում հրդեհ է բռնկվել

28 Մայիս 2025 17:41
Բագրատ Սրբազանը համոզված է, որ Արցախը նորից լինելու է հայկական

Բագրատ Սրբազանը համոզված է, որ Արցախը նորից լինելու է հայկական

28 Մայիս 2025 17:14
Հանդիսավոր միջոցառում Սարդարապատի հուշահամալիրում (ուղիղ)

Հանդիսավոր միջոցառում Սարդարապատի հուշահամալիրում (ուղիղ)

28 Մայիս 2025 16:46
Քաղաքական ընդդիմախոսները թող իրենց տոնայնությունը զսպեն. Տիգրան Ավինյան

Քաղաքական ընդդիմախոսները թող իրենց տոնայնությունը զսպեն. Տիգրան Ավինյան

28 Մայիս 2025 16:34
Այսօր ամենակարևորը ՀՀ անվտանգության և սուվերենության ապահովումն է. Ավինյան

Այսօր ամենակարևորը ՀՀ անվտանգության և սուվերենության ապահովումն է. Ավինյան

28 Մայիս 2025 16:15
Փաշինյանին ողջունող «սովորական մարդիկ» հատուկ ծառայությունների աշխատողներ են․ Դանիելյան

Փաշինյանին ողջունող «սովորական մարդիկ» հատուկ ծառայությունների աշխատողներ են․ Դանիելյան

28 Մայիս 2025 16:02
Ամբողջապես անկախ լինելու մասին Փաշինյանի հայտարարությունը քաղաքական ցինիզմ է․ Գալստյան

Ամբողջապես անկախ լինելու մասին Փաշինյանի հայտարարությունը քաղաքական ցինիզմ է․ Գալստյան

28 Մայիս 2025 15:40
Այս իշխանություններն ամեն ինչ անում են ազգային մտածելակերպից հեռանալու համար․ Սաղաթելյան

Այս իշխանություններն ամեն ինչ անում են ազգային մտածելակերպից հեռանալու համար․ Սաղաթելյան

28 Մայիս 2025 15:29
Նիկոլ Փաշինյանին որ լսես՝ մինչև ինքը հայ ժողովուրդը սխալ է ապրել․ Ռուստամյան

Նիկոլ Փաշինյանին որ լսես՝ մինչև ինքը հայ ժողովուրդը սխալ է ապրել․ Ռուստամյան

28 Մայիս 2025 15:21
«Անկոտրում կամքի դրսևորում». Առաջին Հանրապետության դասերը հայոց պետականության համար

«Անկոտրում կամքի դրսևորում». Առաջին Հանրապետության դասերը հայոց պետականության համար

28 Մայիս 2025 15:08
Թուրքիայի ԱԳ նախարարը Նարիշկինի և Շոյգուի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի գործընթացը

Թուրքիայի արտգործնախարարը կայցելի Կիև

28 Մայիս 2025 14:56
Իշխանությունները քննարկում են Արտակ Զեյնալյանի թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնում․ ԶԼՄ

Զեյնալյանն առաջադրվել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում

28 Մայիս 2025 14:44
Граждане возлагают цветы к памятнику основоположнику Первой Республики Армения Араму Манукяну (прямое включение)

Ծաղկեմատույց Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ (ուղիղ)

28 Մայիս 2025 14:31
Ապարանում տեղի են ունենում Հանրապետության օրվան նվիրված միջոցառումներ (ուղիղ)

Ապարանում տեղի են ունենում Հանրապետության օրվան նվիրված միջոցառումներ (ուղիղ)

28 Մայիս 2025 14:06
Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է․ ՌԴ ՊՆ

Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է․ ՌԴ ՊՆ

28 Մայիս 2025 13:55
Ռուսաստանում խափանվել են Telegram-ն ու WhatsApp-ը

Դուրովը և Մասկը համաձայնության են եկել Grok-ի և Telegram-ի լիակատար ինտեգրման շուրջ

29 Մայիս 2025 00:10

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը մեսենջերի իր ալիքում հայտնել է Իլոն Մասկի xAI ընկերության Grok-ը Telegram-ի մեջ ինտեգրելու մասին։ Մեկ տարվա ընթացքում...

ԿարդալDetails
Մահացել է հայ օպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանը
Մշակույթ

Մահացել է հայ օպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանը

28 Մայիս 2025 23:43

Բոստոնում 91 տարեկան հասակում մահացել է Սպենդիարյանի անվան Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի, հայկական և վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ