Հայաստանի մարզերում ապրիլի 17-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ապրիլի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 17-19 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 12-14 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 11-15 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 10-13 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 14-16 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 7-12 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 13-17 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 13-16 աստիճան, հովտային շրջաններում՝ 15-19 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 7-11 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 13-17 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 15-18 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 19-21 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 18-20 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 8-11 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-20 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 14-18 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 9-12 աստիճան, լեռնային շրջաններում՝ 6-10 աստիճան։
Արցախում ապրիլի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 13-15 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 9-13 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։