• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
13 Հուլիս 2025 18:02
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Իշխանությունն ունի մեկ շաբաթ ժամանակ, եթե ոչ՝ կկազմակերպենք ավելի մեծ հանրահավաք․ Նժդեհ Իսկանդարյան

Արցախ, Հասարակություն,
29 Մարտ 2025 19:22
ShareShareShare
telegram

Արցախցիները Երևանի «Ազատության» հրապարակում հանրահավաք են կազմակերպել՝ ՀՀ իշխանություններից պահանջելով շարունակել ֆինանսական աջակցությունը և հետամուտ լինել վերադարձի և այլ հիմնարար իրավունքների իրացմանը։

Հանրահավաքի մասնակիցները Հայաստանի կառավարությանը մեկ շաբաթ ժամանակ են տվել բռնի տեղահանվածների հետ կապված որոշումը փոխելու համար։

«Նախաձեռնող խումբը մնալու է այստեղ, ձևավորելու է շտաբ, իրականացնելու է իրազեկման ակցիաներ, իշխանությունը 1 շաբաթ ժամանակ ունի, հակառակ դեպքում՝ կազմակերպելու ենք ավելի մեծ հանրահավաք և անցնելու ենք հստակ գործողությունների»,- ասել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։

Նա նշել է, որ Արցախի և արցախցիների խնդիրը «համայն հայության հարցն է, և այն լուծվելու է բոլորի համատեղ ջանքերով»։

Ավելի ուշ նա հայտնել է, որ ոստիկանների հետ համաձայնությամբ ցուցարարները վրան են տեղադրելու «Ազատության» հրապարակում։ Կազմակերպիչները հայտարարել են, որ հետագա ակցիաները կանցկացնեն ՀՀ կառավարության շենքի և օտարերկրյա դեսպանատների մոտ։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից կազմակերպված հանրահավաքում ներկայացվել է պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը:

Արցախցիների անունից հրապարակված պահանջագրում ասվում է, որ պետք է նախաձեռնողական, հետևողական և պատասխանատու կերպով իրականացնել իրավական, քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր քայլերը՝ ապահովելու Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի հող և այնտեղ անվտանգ, արժանապատիվ, կայուն ու ինքնորոշված կյանքը: Այս առումով մատնանշվում է 2023թ. նոյեմբերի 17-ի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման կատարումը։

Արցախցիները ՀՀ կառավարությունից պահանջում են կայուն և արժանապատիվ կյանքի պայմաններ ապահովել Արցախի ժողովրդի համար, ներառյալ՝ բնակվարձի աջակցության ծրագրի անվերապահ շարունակություն՝ մինչև տվյալ ընտանիքի բնակարանային կարիքի պատշաճ բավարարումը։ Կարևորվել է նաև զբաղվածության արդյունավետ ծրագրերի իրականացումը, որոնք բնակարանային կարիքների ապահովման հետ ներդաշնակ կերպով կապահովեն բռնի տեղահանված արցախցիների շրջանում գերիշխող աղքատության հաղթահարումը, կայուն ու արժանապատիվ եկամտի ձևավորումը և առկա ներուժի իրացումն ու զարգացումը:

Պահանջագրում առաջարկվում է կազմակերպել միջազգային «դոնոր համաժողով»՝ մարդասիրական ու զարգացման բնույթի հիմնարար ծրագրերի իրականացման նպատակով ներգրավելու արտաքին մեծածավալ միջոցներ և խուսափելու ՀՀ ժողովրդի ուսերին ծանրացող երկարաժամկետ ֆինանսական բեռի ավելացումից:

Նաև պահանջում են հրաժարվել ՀՀ քաղաքացիության հարկադրման արհեստական քաղաքականությունից և վերադարձնել արցախցիներին իրենց ՀՀ քաղաքացիությունը՝ հնարավորություն տալով բոլորին օգտվել քաղաքացու իրավունքներից և ստանձնել դրանից բխող պարտավորությունները:
Հանրահավաքի մասնակիցները պահանջել են վերանայել արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների վերաբերյալ ՀՀ կառավարության հակասահմանադրական որոշումը՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր անձի ինքնուրույն կերպով տնօրինել իր կուտակած միջոցները:

Նրանք կոչ են արել զերծ մնալ հայ ժողովրդի ներսում և, հատկապես, արցախցիների հանդեպ նաև իշխանական շրջանակներից վարվող ատելության քարոզից և անխտիր կերպով պատժել բոլոր նման դրսևորումների հեղինակներին:

Արցախցիները պահանջել են առավելագույնն անել Ադրբեջանում պատանդառված ու խոշտանգվող հայերի պաշտպանության և հրատապ ազատ արձակման ուղղությամբ, այդ թվում՝ Ադրբեջանի հետ համապատասխան բանակցությունների վարման, միջազգային իրավական ու քաղաքական մեխանիզմների կիրառման, ալիևյան ռեժիմի դեմ միջազգային պատժամիջոցների առաջմղման և այլ ճնշման գործիքակազմերով:

Նշվում է, որ պետք է հետևողական ու հրապարակային կերպով բարձրացնել Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանության հարցը միջազգային ատյաններում՝ հետամուտ լինելով հենց ՀՀ հայցերի հիման վրա ընդունված միջազգային դատական ակտերի կատարմանը։

Ասվում է, որ պետք է ապահովել Հայաստանի և/կամ գործընկեր պետությունների կողմից Միջազգային քրեական դատարան պետական դիմումների ներկայացումը՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման և այլ միջազգային հանցագործությունների հետաքննման ու պատժման խնդրանքով:
Արցախցիները պահանջել են զերծ մնալ միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատներից հրաժարվելու խիստ վտանգավոր մոտեցումից, ինչը մեծապես և ուղղակիորեն կխախտի Արցախի ժողովրդի և բազմաթիվ այլ հայերի իրավունքները՝ առանց դրանց պաշտպանության և վերականգնման որևէ այլընտրանքային ու համարժեք մեխանիզմի առկայության:

Նրանք հորդորել են խուսափել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման որևէ քայլից, ինչպես նաև վերսկսել Մինսկի խմբի ձևաչափով բանակցություններն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ու վերականգնման համար:
Արցախցիները պահանջել են Արցախի ժողովրդի վերաբերյալ ներպետական և արտաքին քաղաքական բոլոր որոշումների կայացման գործընթացներում ապահովել նրա լեգիտիմ ներկայացուցիչների պատշաճ ներգրավումը և հաշվի առնել Արցախի ժողովրդի ձայնը՝ բացառելով ապօրինի ու ինքնակոչ որոշումների ընդունումը։

«Մենք՝ Արցախի բռնագաղթած քաղաքացիներս ու Արցախի արժեքը գիտակցող հայերս, այս պահանջագրով ոչ միայն արտահայտում ենք մեր կորստի ցավն ու ծանրագույն կացությունը, այլև մեր վճռականությունը՝ պաշտպանելու մեր իրավունքները թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հարթակներում»,- հավելել են հանրահավաքի մասնակիցները։

«Ազատության» հրապարակում հանրահավաքից հետո տեղադրվել է վրան։ Նախաձեռնողների խոսքով՝ այն կդառնա հետագա գործողությունները համակարգող կենտրոն։

telegram
Tags: ԱրցախԱրցախցիներՀայաստանՆժդեհ Իսկանդարյան

Առնչվող Նորություններ

Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 13-ին

13 Հուլիս 2025 07:37

Հայաստանի մարզերում հուլիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է՝ 2-5...

Ոստիկանությունն արգելել է արցախցիներին երթ անցկացնել ու վրան տեղադրել Ազատության հրապարակում

Ոստիկանությունն արգելել է արցախցիներին երթ անցկացնել ու վրան տեղադրել Ազատության հրապարակում

12 Հուլիս 2025 22:15

Ոստիկանությունն արգելել է արցախցիների հանրահավաքի մասնակիցներին վրան տեղադրել Երևանի Ազատության հրապարակում, հայտարարել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը։...

ՆԳՆ-ն օրեր շարունակ ճնշում է գործադրել արցախցիների ակցիային մասնակցել պատրաստվողների վրա. պատգամավոր

ՆԳՆ-ն օրեր շարունակ ճնշում է գործադրել արցախցիների ակցիային մասնակցել պատրաստվողների վրա. պատգամավոր

12 Հուլիս 2025 21:46

Մեր նպատակը վերադարձն է Արցախ. Կնյազ Մելքումյան

Մեր նպատակը վերադարձն է Արցախ. Կնյազ Մելքումյան

12 Հուլիս 2025 21:38

Անժամկետ նստացույց ենք հայտարարում. Արցախի պետնախարար

Անժամկետ նստացույց ենք հայտարարում. Արցախի պետնախարար

12 Հուլիս 2025 21:33

Ազատության հրապարակում արցախցիները նստացույց են հայտարարել

Ազատության հրապարակում արցախցիները նստացույց են հայտարարել

12 Հուլիս 2025 21:18

Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնող արցախցիները նստացույց կսկսեն, հայտարարել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը։ Նա նշել է,...

Ավելին
  • Լուրեր
Հայաստանը ռուսական շոկոլադ ներմուծող երկրների տասնյակում է

Հայաստանը ռուսական շոկոլադ ներմուծող երկրների տասնյակում է

13 Հուլիս 2025 17:27
Իրականության հետ աղերս չունեն․ ՔԿԾ-ն՝ կալանքի տակ գտնվող կնոջ և նրա երեխայի վերաբերյալ Փոստանջյանի ահազանգի մասին

Իրականության հետ աղերս չունեն․ ՔԿԾ-ն՝ կալանքի տակ գտնվող կնոջ և նրա երեխայի վերաբերյալ Փոստանջյանի ահազանգի մասին

13 Հուլիս 2025 16:44
«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան աղջիկ է կորել

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան աղջիկ է կորել

13 Հուլիս 2025 16:00
Առաջնայինը կրթությունն է և կրթվելը․ Նիկոլ Փաշինյան

Առաջնայինը կրթությունն է և կրթվելը․ Նիկոլ Փաշինյան

13 Հուլիս 2025 15:19
«Բերեք երեխայիս»․ Փոստանջյանն ահազանգել է մի քանի ամսական երեխա ունեցող կնոջ կալանավորման մասին

Կա խոշտանգման փաստ, երեխայի կյանքը վտանգի տակ է․ Փոստանջյանը՝ երեխաներ ունեցող կնոջ կալանքի մասին

13 Հուլիս 2025 14:28
Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի պաշտոնյաների հետ քննարկել է խաղաղության համաձայնագիրը, գերիների հարցը

Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի պաշտոնյաների հետ քննարկել է խաղաղության համաձայնագիրը, գերիների հարցը

13 Հուլիս 2025 13:17
«Ինքնության դրոշմ»․ ինչպե՞ս է Էջմիածինը պատրաստվում Մյուռոնօրհնությանը և Մայր Տաճարի վերաօծմանը

Գլենդելում տեղի կունենա հանրահավաք՝ ի պաշտպանություն Հայոց եկեղեցու

13 Հուլիս 2025 12:10
«Ահաբեկչության նախապատրաստման» գործով ձերբակալված 5 երիտասարդ ազատ է արձակվել․ ՀՅԴ

«Ահաբեկչության նախապատրաստման» գործով ձերբակալված 5 երիտասարդ ազատ է արձակվել․ ՀՅԴ

13 Հուլիս 2025 11:20
Տարադրամի փոխարժեքն ապրիլի 26-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հուլիսի 13-ին

13 Հուլիս 2025 10:46
Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 13-ին

13 Հուլիս 2025 07:37
Ալիևը հայտարարել է Սիրիային ադրբեջանական գազ մատակարարելու նախագծի մասին

Ալիևը հայտարարել է Սիրիային ադրբեջանական գազ մատակարարելու նախագծի մասին

12 Հուլիս 2025 23:30
ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը 2 ամսով կալանավորվել է

ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը 2 ամսով կալանավորվել է

12 Հուլիս 2025 22:32
Ոստիկանությունն արգելել է արցախցիներին երթ անցկացնել ու վրան տեղադրել Ազատության հրապարակում

Ոստիկանությունն արգելել է արցախցիներին երթ անցկացնել ու վրան տեղադրել Ազատության հրապարակում

12 Հուլիս 2025 22:15
ՆԳՆ-ն օրեր շարունակ ճնշում է գործադրել արցախցիների ակցիային մասնակցել պատրաստվողների վրա. պատգամավոր

ՆԳՆ-ն օրեր շարունակ ճնշում է գործադրել արցախցիների ակցիային մասնակցել պատրաստվողների վրա. պատգամավոր

12 Հուլիս 2025 21:46
Մեր նպատակը վերադարձն է Արցախ. Կնյազ Մելքումյան

Մեր նպատակը վերադարձն է Արցախ. Կնյազ Մելքումյան

12 Հուլիս 2025 21:38
Անժամկետ նստացույց ենք հայտարարում. Արցախի պետնախարար

Անժամկետ նստացույց ենք հայտարարում. Արցախի պետնախարար

12 Հուլիս 2025 21:33
Ազատության հրապարակում արցախցիները նստացույց են հայտարարել

Ազատության հրապարակում արցախցիները նստացույց են հայտարարել

12 Հուլիս 2025 21:18
Մարգարյանը ոստիկանությանը հորդորեց թույլ տալ արցախցիների երթը դեպի Հանրապետության հրապարակ

Մարգարյանը ոստիկանությանը հորդորեց թույլ տալ արցախցիների երթը դեպի Հանրապետության հրապարակ

12 Հուլիս 2025 20:33
Արցախի մեծ դրոշը ծածանվում է Ազատության հրապարակի ողջ երկայնքով

Արցախի մեծ դրոշը ծածանվում է Ազատության հրապարակի ողջ երկայնքով

12 Հուլիս 2025 20:04
Շվեյցարիայում ընթանում են ԼՂ վերադարձի շուրջ քննարկումներ, իսկ ՀՀ-ում հարցն անտեսում են. Արցախի ՄԻՊ

Շվեյցարիայում ընթանում են ԼՂ վերադարձի շուրջ քննարկումներ, իսկ ՀՀ-ում հարցն անտեսում են. Արցախի ՄԻՊ

12 Հուլիս 2025 19:51
ՀՀ-ում պետք է ձևավորվի իշխանություն, որը կապահովի հայերի անվտանգ վերադարձն Արցախ. ակցիայի մասնակից

ՀՀ-ում պետք է ձևավորվի իշխանություն, որը կապահովի հայերի անվտանգ վերադարձն Արցախ. ակցիայի մասնակից

12 Հուլիս 2025 19:39
Պետք է սոցիալական հարցերի փոխարեն ակցիաներում արցախցիները քաղաքական հարցեր բարձրացնեն. Լևոն Հայրյան

Պետք է սոցիալական հարցերի փոխարեն ակցիաներում արցախցիները քաղաքական հարցեր բարձրացնեն. Լևոն Հայրյան

12 Հուլիս 2025 19:30
Կառավարությունը միայն սոցիալական պահանջներն է բավարարել, պայքարը շարունակվում է. Սայիդա Պողոսյան

Կառավարությունը միայն սոցիալական պահանջներն է բավարարել, պայքարը շարունակվում է. Սայիդա Պողոսյան

12 Հուլիս 2025 19:17
Արցախցիներին լռեցնելու համար նրանց դեմ ճնշումներ են գործադրում. Բեգլարյան

Արցախցիներին լռեցնելու համար նրանց դեմ ճնշումներ են գործադրում. Բեգլարյան

12 Հուլիս 2025 19:04
ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին չի վերաբերվում որպես հայերի. ակցիայի մասնակից

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին չի վերաբերվում որպես հայերի. ակցիայի մասնակից

12 Հուլիս 2025 18:45
Ոչ թե գումար ենք ուզում, այլ Արցախի հարցի բարձացումը միջազգային հարթակում. ակցիայի մասնակից

Ոչ թե գումար ենք ուզում, այլ Արցախի հարցի բարձացումը միջազգային հարթակում. ակցիայի մասնակից

12 Հուլիս 2025 18:31
Հայաստանը ռուսական շոկոլադ ներմուծող երկրների տասնյակում է
Տնտեսություն

Հայաստանը ռուսական շոկոլադ ներմուծող երկրների տասնյակում է

13 Հուլիս 2025 17:27

2025-ի առաջին չորս ամիսների ցուցանիշներով Հայաստանը ռուսական շոկոլադ ներմուծող երկրների թոփ տասնյակում է, տեղեկացնում է «Ռիա Նովոստին»։ Նշվում է, որ...

ԿարդալDetails
Իրականության հետ աղերս չունեն․ ՔԿԾ-ն՝ կալանքի տակ գտնվող կնոջ և նրա երեխայի վերաբերյալ Փոստանջյանի ահազանգի մասին

Իրականության հետ աղերս չունեն․ ՔԿԾ-ն՝ կալանքի տակ գտնվող կնոջ և նրա երեխայի վերաբերյալ Փոստանջյանի ահազանգի մասին

13 Հուլիս 2025 16:44

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հերքել է փաստաբան, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները՝ կապված հուլիսի 11-ին կալանավորված...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ