Հայաստանի մարզերում մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 3-6 մ/վ արագությամբ։
Երևանում մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 21-23 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 15-17 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 12-17 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 11-16 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 18-21 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 11-15 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 15-20 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-20 աստիճան, հովտային շրջաններում՝ 17-21 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 10-14 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-21 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 17-20 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 20-24 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 20-24 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 11-15 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-23 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 20-25 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 15-20 աստիճան, լեռնային շրջաններում՝ 11-14 աստիճան տաքություն։
Արցախում մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 16-18 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 12-17 աստիճան տաքություն: Քամին հյուսիսարևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։