Պրահայում Ադրբեջանը փորձել է Արցախի մասին «Սև այգի» ֆիլմը հանել մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված One World Human Rights Festival փառատոնից։
Նշվում է, որ Չեխիայում Ադրբեջանի դեսպանատունը նամակ է գրել փառատոնի կազմակերպիչներին՝ պահանջելով փառատոնի ծրագրից հանել և չցուցարդել Ալեքսիս Պազումյանի ֆիլմը: Փառատոնի կազմակերպիչները չեն արձագանքել: